26.11.2024

Книжное Обозрение

Ստեֆան Ցվայգ, «Երեկվա աշխարհը։ Եվրոպացու հուշեր»

Рейтинг: 4 / 5

Звезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда не активна
 

Ստեֆան Ցվայգ, «Երեկվա աշխարհը։ Եվրոպացու հուշեր», ինքնակենսագրական էսսե, թարգմանությունը գերմաներենից` Ամալյա Ալեքսանյանի, 472 էջ, Զանգակ, 2022թ.:

«Երեկվա աշխարհը» ավստրիացի գրողի վերջին գիրքն է՝ ապրված կյանքի անդրադարձը, պատմական իրադարձություններով հարուստ ժամանակի խորքի վրա գծված ինքնակենսագրություն։

Ստեղծագործությունը ներկայացնում է ժամանակաշրջանի վավերական պատկերը՝ պատմական անձերով ու եղելություններով՝ դիտված մեծ գրողի քննախույզ հայացքով, գիտական անաչառության հասնող մեկնություններով։

Նրա վիպականացված կենսագրությունները (Ստենդալ, Լեւ Տոլստոյ, Զիգմունդ Ֆրոյդ, Ֆրիդրիխ Նիցշե), որտեղ, թեեւ փաստերը միշտ չեն ճշգրիտ, հաճախ էլ ազատակամորեն են մեկնվում պատմական անձի կյանքն ու գործը, գրավում են քննադատական մտածողության պատկերավորությամբ, պատմական կոլորիտ ստեղծելու եւ ստեղծագործող անհատի հոգեբանության մեջ ներթափանցելու կարողությամբ:

«Երեկվա աշխարհը» յուրօրինակ հանրագիտարան է, որտեղ արտացոլված է Եվրոպայի կյանքը՝ իր բոլոր շերտերով։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.