26.11.2024

Книжное Обозрение

Միշել Ֆուկո, «Գիտելիքի հնագիտությունը»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Միշել Ֆուկո, «Գիտելիքի հնագիտությունը», գիտահանրամատչելի ուղեցույց, ֆրանսերենից թարգմանությունը` Նազարեթ Կարոյանի, 408 էջ, «Զանգակ», 2022թ.:

Սույն աշխատությունը հումանիտար գիտությունների զարգացման ուսումնասիրման մեթոդաբանական մի ազդեցիկ ուղեցույց է: Գիտելիքի առաջանալը գրքում դիտարկվում է իբրեւ մրցակից կամ միմյանց հաջորդող ճառաբանությունների (դիսկուրսիվներ) արդյունք, իսկ գիտությունների կազմավորման պատմությունը՝ իբրեւ հավաքական մտքի պահոց։

Եթե ընթերցողը չգիտի՝ ինչ անել անելանելի կացության մեջ, հուսահատ է, կարող է կարդալ «Գիտելիքի հնագիտությունը». այդպես է կարծում գրքի թարգմանիչ, արվեստաբան Նազարեթ Կարոյանը։ Ֆուկոն, նրա բնորոշմամբ, ներկա ժամանակների հրեշավոր մարգարեն է. «այն խնդիրները, որոնք ուներ, վերածում է փիլիսոփայության՝ չվախենալով ճշմարտությունն ասելուց»:

Գիրքը կարդալիս՝ ընթերցողը կարող է զուգահեռներ տանել Ֆրիդրիխ Նիցշեի, Կառլ Մարքսի, Չարլզ Դարվինի հետ, ովքեր, ինչպես եւ Միշել Ֆուկոն, կարողացել են նոր հայացքներ ստեղծել եւ փոխել եղածը։

«Գիտելիքի հնագիտությունը» Ֆուկոյի ստեղծագործության գագաթներից է՝ այն գիրքը, որը պետք է կարդալ դանդաղ, իրականությունից կտրված, որպեսզի խորքային առումով ըմբռնել, թե ինչ է իրենից ներկայացնում այս աշխարհը, ինչ բան է հետճշմարտությունը։ Հեղինակը հիմքեր է ստեղծել դրա համար։ Ինչպես Նիցշեն է կասկածի տակ դնում Աստծո գոյությունը, այնպես էլ Ֆուկոն՝ մարդու։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.