07.10.2024

Книжное Обозрение

Մհեր Սահակյան, «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը եւ Հայաստանը»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Մհեր Սահակյան, «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը եւ Հայաստանը», «Նոյան տապան», 2018թ.

Լույս է տեսել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Չինաստանի հայկական համայնքի նախկին նախագահ, Մեծ Բրիտանիայի չինագիության ասոցիացիայի անդամ Մհեր Սահակյանի «Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը եւ Հայաստանը» գիրքը։

Աշխատության նպատակն է ճանապարհային ռազմավարական քարտեզ հանդիսանալ, որի միջոցով Հայաստանը կկարողանա ներգրավվել չինական քաղաքատնտեսական նախաձեռնությունում՝ մասնավորապես խթանելով հայ-չինական քաղաքական, ռազմատեխնիկական, ֆինանսաբանկային, տնտեսական համագործակցությունը։

Աշխատությունում ներկայացվել է նաեւ Չինաստանի հայկական համայնքը որպես հայկական «փափուկ ուժի» գործոն օգտագործելու հնարավորությունը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի շրջանակում։ Վերլուծվել է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ազդեցությունը համաշխարհային քաղաքատնտեսական իրադրության վրա, գնահատվել այս նախաձեռնությունը Չինաստանի ազգային անվտանգության տեսանկյունից։ 

Ուսումնասիրությունում քաղաքագիտական, տնտեսագիտական խորն ու համակողմանի վերլուծության են ենթարկվում Չինաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության այն կողմերը, որոնք քիչ են ուսումնասիրվել կամ գրեթե չեն ուսումնասիրվել հայ մասնագետների կողմից։

Մհեր Սահակյանի աշխատության ամենամեծ արժեքը «Մետաքսի ճանապարհի» միջազգային ռազմաքաղաքական, տնտեսական եւ սոցիալ-մշակութային տեսանկյունների մատչելի բացատրությունն է եւ, ամենակարեւորը, դրա գործնական նշանակությունը Հայաստանի համար։ Ի դեմս հեղինակի՝ ունենք Չինաստանում հայկական համայնքի կազմավորման գործում մեծ ավանդ ներդրած մի նվիրյալ ու բարձրակարգ պրոֆեսիոնալ–չինագետ, որի նմաններին կարելի է մատների վրա հաշվել եւ որի ներուժը չօգտագործելն աններելի վրիպում կլինի։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.