«Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանը», Ա. Զաքարյան, Երեւան, Ազգային ժողով, 2018թ., 144 էջ
Հայաստանի առաջին Հանրապետության կյանքում խոշոր դեր է խաղացել երկրի խորհրդարանը: Առավել եւս, որ առաջին Հանրապետության կառավարման ձեւը խորհրդարանական էր: 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրության բարեփոխումներով մեր հանրապետությունը կիսանախագահական համակարգից անցում կատարեց խորհրդարանականին: Համակարգ, որը բնութագրական ու հոգեհարազատ է եղել հայոց սահմանադրական մշակույթին՝ Աշխարհաժողովներ, Եկեղեցական ժողովներ, «Որոգայթ փառաց», «Ազգային սահմանադրություն Հայոց»:
Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի 100-ամյակի առթիվ հրատարակվող սույն ժողովածուում ներկայացված են խորհրդարանի համառոտ պատմությունը, խորհրդարանների առաջին նիստերի մասին մամուլի հաղորդագրությունները, Խորհրդի կանոնակարգը, ընտրությունների մասին օրենքը, խորհրդարանների անդամների անվանացանկերը, խորհրդարանի նախագահների եւ կին պատգամավորների կենսագրականները:
Ժողովածուն կազմել եւ հրատարակության է պատրաստել բանասիրական գիտությունների դոկտոր Անուշավան Զաքարյանը: Այն նախատեսված է ընթերցող լայն հանրության համար: