Լիանա Հայրապետյան, Փիթեր Սաթոն, «Հայկական պատերազմի ու խաղաղության պոեմներ», բանաստեղծություններ, «Էդիտ Պրինտ», 2019թ.
Բանաստեղծությունների երկլեզվյա (հայերեն եւ անգլերեն) այս նոր ժողովածուն անդրադառնում է հայազգի բանաստեղծի եւ մեր երկրի երկարամյա բրիտանացի բարեկամի զուգահեռ տեսակետներին` Ցեղասպանության եւ ազգային ինքնության թեմաների շուրջը:
Ազգային ուտելիքի, կորսված հայրենիքի, զոհաբեր սիրո, քաղաքականության, Սփյուռքի անսահման երազների պատկերները ողողված են Մեծ եղեռնի եւ հայ ազգի ամբողջ պատմության ողբերգալից իրականությամբ։ Գրքում տեղ են գտել վերոնշյալ թեմաներով 37 բանաստեղծություններ: Իր տեսակի մեջ սույն հավաքածուն հազվագյուտ է, քանի որ հիմնականում գրված լինելով անգլերեն լեզվով, ընդգրկում է հայերեն բանաստեղծություններ եւ հայկական մոտիվներով պատկերազարդ նկարներ:
Հեղինակները` Լիանա Հայրապետյանը եւ Փիթեր Սաթոն, մասնակցել են «Չիփինգ Քեմփդընի» գրական փառատոնում (Մեծ Բրիտանիա), որտեղ գիրքն արժանացել է բարձր գնահատականի եւ ջերմ ընդունելություն ստացել բրիտանացի հասարակության կողմից։