07.10.2024

Книжное Обозрение

Դայմոնդ Ջարեդ «Ճգնաժամ: Ճգնաժամի մեջ գտնվող երկրների շրջադարձային պահերը»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Դայմոնդ Ջարեդ, «Ճգնաժամ: Ճգնաժամի մեջ գտնվող երկրների շրջադարձային պահերը», գիտահանրամատչելի, թարգմ. անգլերենից՝ Սյուզան Սիմոնյանի, 512 էջ, «Անտարես», 2024թ.:

Ի՞նչ է ճգնաժամը: Ինչո՞ւ են որոշ երկրներ հաջողությամբ հաղթահարում դրա հետեւանքները, իսկ մյուսները՝ ոչ: Եվ ո՞րն է հաղթահարման մեխանիզմը: Ինչպե՞ս են վեց երկիր՝ Ճապոնիան, Ֆինլանդիան, Չիլին, Ինդոնեզիան, Գերմանիան եւ Ավստրալիան, հայտնվել ճգնաժամային իրավիճակում, եւ ինչպե՞ս են ելք գտել դրանից: Ճգնաժամեր եղել են ու կլինեն միշտ... Ո՞ր երկիրն Է հաջորդը. կրկին Ճապո՞նիա, թե՞ ԱՄՆ: Կամ գուցե ամբողջ աշխա՞րհը:

«Ճգնաժամ» աշխատության մեջ Դայմոնդն ուսումնասիրում է, թե ինչպես կարող են պետությունները ճգնաժամի ժամանակ դասեր քաղել այնպես, ինչպես դա անում են մարդիկ։ Նա առանձնացնում է ժամանակակից չորս սպառնալիքներ. միջուկային զենքը, կլիմայի փոփոխությունները, սահմանափակ ռեսուրսները եւ ծայրահեղ անհավասարությունը:

Գիրքը վերը նշված պետությունների օրինակով սովորեցնում է, թե ինչպես են անհատներն ու ազգերը գոյատեւում բուռն ժամանակներում, գտնում ուժ ու լուծումներ եւ դիմակայում դժվարություններին:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.