25.11.2024

Книжное Обозрение

Օլդոս Հաքսլի, «Չքնաղ նոր աշխարհ»

Рейтинг: 5 / 5

Звезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активна
 

Օլդոս Հաքսլի, «Չքնաղ նոր աշխարհ», թարգմանությունը՝ Վահե Արսենի, «Զանգակ», 2018թ.

«Գրագետ կազմակերպված հասարակության մեջ, ինչպիսին մերն է, ոչ մեկին առիթ չի ընձեռվում ազնիվ կամ հերոսական արարքով հանդես գալ: Նման առիթի համար նախեւառաջ անկայուն պայմաններ են անհրաժեշտ... Բայց մեր օրերում պատերազմներ չկան: Լավագույնս հոգ է տարվում կանխարգելել որեւէ մեկի նկատմամբ չափազանց մեծ սերը». Սա մի հատված է գրքից:

Վեպում իրադարձությունները կատարվում են հեռավոր ապագայում՝ 2541 թվականին: Մարդիկ չեն ծնվում բնական ճանապարհով, ծնվում են որպես միլիոնավոր նույնական երկվորյակներ` խստորեն բաժանված Ալֆա, Բետա, Գամմա եւ ավելի ցածրակարգ խավերի, բայց երջանիկ՝ իրենց աշխատանքի մեջ: «Չքնաղ նոր աշխարհ»-ում ամեն ոք պատկանում է ուրիշին: Բոլորը դաստիարակված են այնպես, որ ծնված օրից չեն կարող նախատեսվածից այլ վարքագիծ դրսեւորել, իսկ եթե շեղում է նկատվում, խմում են հաբը` սոման, եւ ամեն ինչ իր տեղն է ընկնում է. չկա զայրույթ, բոլորը երջանիկ են: Սա այն ապագան է, որը պատկերացրել է Օլդոս Հաքսլին: Գլխավոր հերոսն այն միակն է, ով մարդուց էր ծնվել:

Հաքսլին ցույց է տալիս, թե ինչպես կարող է արտաքնապես ժողովրդավարական թվացող համակարգը վերածվել բռնապետության, քրիստոնեության բնօրրանը դառնալ մարդու խոշտանգման համար ստեղծված վայր։ «Սա շատ սահուն կերպով է արվում, եւ դա ամենավտանգավորն է»,- գրում է Հաքսլին:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.