26.11.2024

Книжное Обозрение

Յուվալ Նոյ Հարարի, «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն»

Рейтинг: 5 / 5

Звезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активна
 

Յուվալ Նոյ Հարարի, «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն», գիտահանրամատչելի գրականություն, թարգմանությունը՝ Աստղիկ Սարգսյանի, 512 էջ, «Նյումեգ», 2020թ.:

Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, եւ ի՞նչ է սպասում մեզ: Գիրքը հիմնված է գիտական հարուստ պաշարի վրա եւ ներկայացնում է մարդկության անցյալը, այդ անցյալում տեղի ունեցած կարեւորագույն շրջադարձերը, որոնք մինչ օրս մեծ ազդեցություն են ունենում բազմաթիվ ժողովուրդների, հասարակությունների ու պետությունների վրա:

Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70.000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա եւ թե ինչպես է կայսրություններ ստեղծել։

Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:

«Sapiens»-ը Հարիրիի եռագրության առաջին պրակն է: Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը. «Որպես գործարար, որը երազում է տեսնել Հայաստանը ինովացիայի գլոբալ քարտեզի վրա, անձնապես ինձ ու մեր թիմի համար այս գործընկերությունն ու եռագրության թարգմանությունը մի քանի նպատակ ունի։ Նախ՝ դառնալ համաշխարհային օրակարգի եւ գլոբալ երկխոսության մաս, ներգրավվել ապագային վերաբերող քննարկումներին։ Երկրորդ՝ համաշխարհային կարեւորության ամենաթարմ եւ ամենաորակյալ գրականությունը ներկայացնել հայերեն։ Եվ երրորդ` ճանաչելով աշխարհը, ընթերցելով ամենաթարմ գիտահանրամատչելի գրականությունը, վերաիմաստավորել նաեւ մեր երկրի ապագան»,- գրել է Խաչատրյանը:

Գիրքը թարգմանվել է ավելի քան 50 լեզվով, վաճառվել 12 միլիոն օրինակ եւ 5 տարի անընդմեջ գլխավորել New York Times-ի բեսթսելլերի ցուցակը:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.