25.11.2024

Книжное Обозрение

Իսաբել Ալյենդե «Ոգիների տունը»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Իսաբել Ալյենդե, «Ոգիների տունը», վեպ, թարգմանությունը՝ Կառա Չոբանյանի, 392 էջ, «Զանգակ» հրատարակչություն, 2022թ.:

«Եվ որքան հեռանում էր, այնքան ավելի էի ես նրա սիրո կարիքը զգում։ Այդ թափանցիկ կինը զեփյուռի նման անցնում էր կողքովս, եւ ինչքան էլ երկու ձեռքով պահեի ու կոպտորեն գրկեի նրան, պահել չէի կարողանում։ Նրա հոգին ինձ հետ չէր»։

Շարունակենք ճամփորդությունն իսպանալեզու ժամանակակից ամենահայտնի ու ամենաընթերցվող գրողներից մեկի՝ Իսաբել Ալյենդեին համաշխարհային հռչակ բերած վեպի ընթերցանությամբ։ Բազմաթիվ երկրներում բեսթսելեր համարվող այս գիրքը ծնվել է մի նամակից, որը հեղինակը գրել էր իր 99-ամյա պապիկին։

Մոգական ռեալիզմի տարրերով հյուսված վեպի ինքնատիպ ու չկրկնվող հերոսները միանգամից կգրավեն բարձրաճաշակ ընթերցողին ու բաց չեն թողնի, մինչեւ վերջին տողի ընթերցանությունը։ Կախարդանքն ու իրականությունը այս գրքում ոչ թե զուգահեռ են, այլ միախառնված. սերը ծնվել է ատելությունից, մեղքի հատուցումը պիտի գա մի քանի սերունդ հետո։

Մի ամբողջ գերդաստանի պատմությունը նկարագրող գրքի իրադարձությունների կենտրոնում պայծառատես Կլարան է… Մի կերպար, որը մշտապես ներկա է՝ կենդանի ու տեսիլային, եւ մոգական ուժով հավասարակշռում է հակադրությունների այդ պատկերը:

Ի դեպ, հեղինակը նշում է, որ վեպի արտասովոր հերոսուհիներին չի հորինել, այլ  նկարագրել է իր տատիկին, որը հոգեհմայքի սեանսներ էր անում եւ հեռազգայության միջոցով խոհարարական բաղադրատոմսեր փոխանակում ընկերուհիների հետ։ Ի թիվս այլ մրցանակների, այս վեպի համար հեղինակն արժանացել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան հեղինակավոր գրական մրցանակին՝ մոգականը արտահայտելու իր տաղանդի եւ ընթերցասերներին կախարդելու համար։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.