25.11.2024

Центр в Прессе

«Հենց թուրքերը պրոբլեմ են ստեղծում, հայերին ուժեղացնում են, օրինակ՝ «Իսկանդեր» են տալիս» (Henaran.am)

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Ռազմավարական հետազոտությունների և ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանը Ռուսաստանի համար եղել ու մնում է թուրք գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու գործոն:

«Որովհետև ռուսական պետության համար լրջագույն խնդիր է թուրքալեզու պետությունների հետ հարաբերություններ ստեղծելը: Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի համար հարևանների հետ հարաբերությունները կարգավորող օբյեկտ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանն էլ ընդունել է այդ դերը:

«Այդ դերի մեջ վտանգավոր բաներ կան: Հայաստանը, կոպիտ եմ ասում, բայց աճեցրած շան պես, երբ պետք է, բաց են թողնում թուրքերի վրա: Հենց թուրքերը պրոբլեմ են ստեղծում, հայերին ուժեղացնում են, օրինակ՝ «Իսկանդեր» են տալիս: Հետո թուրքերը գալիս են, ռուսների հետ բարեկամանում են, նորից հայերին Ռուսաստանը թուլացնում է: Մենք 1915 թվականին դրա համար ենք տանուլ տվել: Չի կարելի ռուսին թողնել քո տարածք, եթե ինքը գալիս է քո տարածք, գալիս է ավիրելու»,-այս համոզմանն է նա:

Մանվել Սարգսյանը նշեց, որ այդպես էլ հայերը չհասկացան, որ չի կարելի ռուսին թողնել սեփական տարածք մտնել:

«Մենք այդ աչքով պիտի նայենք, պիտի ռուսին անընդհատ ցույց տանք, որ պիտի հեռու մնա: Ադրբեջանը երբ սկսեց հզորանալ, հզոր զենքեր ստանալ, երբ ռուսական բազան դուրս հանեց Ադրբեջանին, ռուսներն եկան, չոքեցին: Հայաստանն էլ որ այդպես աներ, Հայաստանի բանակը կլիներ հզորագույններից մեկն աշխարհում»,-եզրափակեց նա:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.