25.11.2024

Центр в Прессе

Ադրբեջանում կայանալիք արտահերթ ընտրությունները չպետք է կապել ԼՂ խնդրի հետ․ Ալիևը այլ հարց է լուծում (1in.am)

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 
«Առաջինը՝ ցանկացած դիկտատորական ռեժիմներում գոյություն ունեն ներիշխանական խնդիրներ և երկրորդ ամենակարևոր գործոնը՝ արտաքին տենդենցներն են․ տարածաշրջանում կատարվում են լրջագույն խնդիրներ, որոնք Ադրբեջանին այս կամ այն կերպ վերաբերում են՝ առաջինը հենց Թուրքիայի բարդ վիճակն է, որը հիմնական հովանավորն է Ադրբեջանի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ խոսելով ապրիլի 11-ին Ադրբեջանում նշանակված նախագահական արտահերթ ընտրություններ անցակցնելու պատճառների մասին։
Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանի հիմնական մտահոգությունը կապված է տարածաշրջանային զարգացումների և անկայուն իրավիճակի հետ։
 
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» որոշել է բոյկոտել ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունները և բողոքի ակցիաներ իրականացնել: Ինչպես նշել է «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին՝ այս ընթացքում երկրում տեղի չեն ունեցել իրադարձություններ, որոնք առաջացնեին արտահերթ ընտրությունների պահանջ:
 
Մանվել Սարգսյանը համոզված է, որ Ադրբեջանում չկա որևէ ընդդիմադիր ուժ, որը կարող է լուրջ հակակշիռ դառնալ ալիևյան ռեժիմին։
 
«Ադրբեջանը ծայրաստիճան միլիտարիզացված երկիր է, սարսափի մթնոլորտ կա այնտեղ և այլն․ իմ կարծիքով՝ նման վիճակում որևէ լուրջ շեղում Ալիևի պլաններից ՝ կարող է լինել միայն ու միայն արտաքին միջամտության դեպքում, բայց թերևս գոնե այս պահի դրությամբ՝ ես այդպիսի ազդակներ չեմ տեսնում, սակայն, եթե լինի այդպիսի միջամտություն, ապա այս ամենը կարող է շատ մեծ բարդություններ ստեղծել»,- ընդգծեց բանախոսը։
 
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին ստորագրեց մի հրամանագիր, համաձայն որի 2018թ-ի ապրիլի 11-ին Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրություններ են անցկացվելու: Մինչդեռ օրենքով նախատեսված կարգով՝ նախագահական ընտրություններն այնտեղ պետք է տեղի ունենային գալիք հոկտեմբերի 17-ին: Նշենք նաև, որ Ալիևի ստորագրած հրամանագրում որևէ բան նշված չէ այն մասին, թե որն է նման որոշման պատճառը:
 
Մանրամասները՝ տեսանյութում։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.