25.11.2024

Центр в Прессе

Հայաստանը երեկ «պարտություն է գրանցել». Մանվել Սարգսյան (Ազատություն Ռադիոկայան)

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանի կարծիքով, երեկվա բանակցություններում Հայաստանը պարտություն գրանցեց՝ հրաժարվեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից:

Անցած տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներում Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ մշակել ու ընդլայնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները: Ավելին, ամիսներ շարունակ հայկական կողմն ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հայտարարում էր, թե բանակցությունները չեն վերսկսվի, քանի դեռ այդ պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել:

Երեկ Ալիևի հետ հանդիպումից հետո Սարգսյանը շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներին փոխանցել էր, որ խնդրի լուծման տարբերակների շուրջ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չի եղել, բայց համաձայնել են միջոցներ ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, որպեսզի առաջնագծում զոհեր չլինեն:

«Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք», - շեշտել էր Հայաստանի նախագահը:

«Բայց սա եղել է միջազգային քաղաքականության լրջագույն էլեմենտ, որը փաստորեն Հայաստանին ինչ-որ տեղ նվիրել է միջազգային հանրությունը 140 զոհի դիմաց ապրիլին», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: - «Նման բաներից հրաժարվելը․․․ անթույլատրելի բան է՝ չնայած ամեն կերպ փորձում են ասել, որ ոչ, չգիտեմ ինչ է շոշափվել․․․ Ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ այդ պարտադրանքը, որ հզոր քաղաքական լծակ էր Հայաստանի ձեռքին, և զսպում էր Ադրբեջանի ռազմական տարբեր գործողությունները, սադրանքները, փոխարինվեց ընդամենը դրանով, որ երկու հոգի ասացին՝ դե մենք համաձայնվենք ենք չկրակենք․․․ Լրիվ քարդ բլանշով վերադարձվել է Ադրբեջանին»:

Մանվել Սարգսյանը կարծում է, որ Հայաստանը պարտադրված է գնացել ժնևյան հանդիպմանը․ - «Պետք էր հասկանալ ինչու ես գնում: Ադրբեջանի նախագահը գիտեր ինչի համար է գնում: Նա գնում էր ապացուցելու ամբողջ աշխարհին, որ Հայաստանը չունի նման պահանջ, չունի Մինսկի խումբն էլ նման պահանջ: Բայց ինչի՞ համար է գնացել Հայաստանը: Այ սա է հարցերի հարցը: Հայաստանը, շատերն են գրում, որ պարտադրել են նրան: Մենք սովոր ենք, դա առաջին անգամը չի: Իրենք հովանավորները, կոնկրետ այդ մարդկանց, ովքեր որ զբաղվում են այդ քաղաքականությունով: Մի տարուց ավել է ապրիլյան պատերազմից հետո մենք բազմաթիվ անգամ տեսանք ինչ որոշումներ են ընդունվում՝ շատ զարմանալի: Բացահայտ որոշումներ ո՛չ մեր պետական շահից, բայց Ադրբեջանի շահից, Ռուսաստանի շահից: Էս անգամ նույնպես երևի թե նման մի բան է եղել, որովհետև իսկապես կարող է Հայաստանում մինչև վերջ չեն հասկանում այդ պայմանի ստրատեգիական նշանակությունը: Բայց Ադրբեջանում գիտեին դրա գինը: Ու եթե ենթադրենք Ռուսաստանի միջոցով նրանք կարողանային Հայաստանին պարտադրել հրաժարվի դրանից, դա շատ մեծ ծառայություն կլիներ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին»:

Ժնևում երեկ կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները, չհիշատակելով կոնկրետ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, հայտարարեցին՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար։

ԱԺ փոխնախագահ, իշխող ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պնդում է․ - «Կարևորը գրվածն է, որ հավելյալ քայլեր պետք է կատարվեն լարվածությունը թուլացնելու համար: Իսկ դրանք, առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման, անհնար է են: Ես ոչ միայն պնդում եմ [որ Հայաստանի չի հրաժարվել Վիեննայի և Սանկտ Պետերբեւգի պայմանավորվածություններից], այլ ես ասում եմ, որ սա ոչ միայն ես եմ պնդում, սա պնդում է համանախագահների հայտարարությունը՝ քայլեր ձեռնարկել: Քայլեր ձեռնարկելու մեխանիզմներն էլ արդեն ընդգծված են: Եվ ինձ համար Սանկտ Պետերբուրգն ու Վիեննան մեր նախապայմանը չի եղել: Դա եղել է ԱՄՆ պետքարտուղարի, այնուհետև Ռուսաստանի Դաշնության նախագահի հովանավորությամբ իրականացված միացյալ հանդիպումների արդյունք»:

Շարմազանովի խոսքով, նախագահ Սարգսյանը շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը երկու կարևոր մեսիջ է հղել․ - «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի լինելու, և թիվ մեկ խնդիրը Արցախի ժողովրդի անվտանգությունն է: Մնացյալ հարցերը ածանցյալ են»:

Սարգսյան - Ալիև երեւկվա հանդիպումից հետո մամուլի հաղորդագրություն էր տարածել Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը: Կարևորելով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը՝ հայտարարության մեջ նաև շեշտվում էր․ - «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ձեռքբերելու ճանապարհին ևս մեկ քայլ պետք է դառնա լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությամբ»:

«Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պառլամենտում նշեց, որ չի եղել մի հանդիպում կամ շփում, որտեղ հայկական կողմը, հայաստանյան կողմը չբարձրացնի Արցախի լիարժեք մասնակցության հարցը», - այս առնչությամբ ասաց Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ Ադրբեջանն է դեմ դրան:

 

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.