25.11.2024

Центр в Прессе

«Պոչը» կտրված չէ․ Արցախում հանրության կողմից իշխանության փոփոխության պահանջ կա (1in.am)

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Դեկտեմբերի 14-ին մի շարք կադրային վերադասավորություններ են տեղի ունեցել Արցախում, մասնավորապես Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և նշանակվել է ԱԻՆ պետ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՌԱԱՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը նշեց, որ Արցախում արդեն մի քանի ամիս առաջ եղել են ուժային կառույցների ղեկավարների փոփոխություններ, այսինքն՝ փոփոխությունների մի փուլ ավարտվել էր, որոնք կապված էին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետ, փոխվել են նաև ադմինիստրատորներ, այժմ փոփոխությունների երկրորդ փուլն է:

«Ռեակցիան աղմկոտ էր: Հետընտրական ֆոնին շատ շահարկվեց Արցախի հարցը, և հանրությունը ինտրիգ տեսավ դրանում: Իրականում է փոփոխությունների երկրորդ ալիքը շարունակական կլինի, որովհետև Արցախում հանրության կողմից իշխանության փոփոխության մեծ պահանջ կա: Այդ փոփոխությունները պետք է լինեին դեռ ապրիլյան պատերազմից հետո. հանրության մեջ առաջին անգամն է, որ մեծ դժգոհություն կա բանակի հրամանատարությունից: Այս ամենը հաշվի առնելով՝ բնական է, որ դրական փոփոխություններ կլինեին, և էական է, որ մեծ համբավ և մեծ հարգանք ունեցող սպաներ են նշանակվել: Արցախում պայքարում էին այդ փոփոխությունների համար, շատերը կարծում են, որ ռեժիմի գլուխը Հայաստանում էր, պոչն Արցախում, և պոչի հետ այլևս չեն ուզում հաշվի նստել»: Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանում և Արցախում միասնական իշխանական բուրգ էր, այժմ Հայաստանից չկա աջակցություն, ինչպես նախկինում: Նրա դիտարկմամբ՝ Արցախում գործող կադրային կազմը որևէ ազդեցություն չունի բնակչության վրա, ինչը շատ վտանգավոր է, մարդիկ արհամարհում են այդ պաշտոնյաներին, և անհրաժեշտ էր, որ նշանակվեին հարգանք վայելող կադրեր:

Հարցին՝ հնարավո՞ր է Արցախում արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, թե ոչ, Մ. Սարգսյանը պատասխանեց, որ շատերն ուզում են, որ Արցախի նախագահը փոխվի՝ ինքնակամ հեռանա, և խորհրդարանի կողմից նշանակվի նոր նախագահ, իսկ խորհրդարանական ընտրությունները լինեն 2020-ին:

Մանրամասն՝ տեսանյութում:

https://www.1in.am/2479197.html

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.