Tuesday, 26 November 2024

F Free Platform

Խաղաղապահներին մերժելով՝ մենք չենք դառնա ուժեղ ու երջանիկ

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ռուս-ուկրաինական հակամարտության լարվածության հենքին Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան ձգտում են բացել երկրորդ ճակատ, որի լավագույն հատվածը, ըստ թուրքական տեսակետի, Արցախն է։ Սա է պատճառը, որ Ադրբեջանը վերջին 2-3 ամիսների ընթացքում ավելի հաճախ է խնդիրներ ստեղծում առաջնագծում, սադրանքներ կիրառում ինչպես ՀՀ եւ Արցախի զինված ուժերի, այնպես էլ ռուս խաղաղապահների նկատմամբ։

Քչերին է հայտնի, թե ինչ բախումներ են եղել ու լինում ռուսների եւ ադրբեջանցիների միջեւ։ Ռուսական կողմը ամեն կերպ ձգտում է դա լռության մատնել, քանի որ հիմա իրեն ոչ մի կերպ ձեռնտու չէ Արցախում խորացնել լարվածությունը թուրք-ադրբեջանական տանդեմի եւ նրանց հովանավոր Մեծ Բրիտանիայի հետ։

Գաղտնիք չէ նաեւ, որ Ուկրաինային ամենաշատ զենք մատակարարողներից մեկը Թուրքիան է, իսկ թուրքական «Բայրաքթար»-ները մեծ վնաս են պատճառում ռուսական բանակին։ Սա բացահայտ խոսում է ռուս-թուրքական հիբրիդային պատերազմի մասին, որը կարող է տեղի ունենալ նաեւ Արցախում եւ ՀՀ Սյունիքի մարզում, եթե մենք կորցնենք զգոնությունը։

Այս խորապատկերին հայաստանյան որոշ քաղաքական ուժեր եւ առանձին մարդիկ ախորժակով ուտում են թուրքական ու բրիտանական «կտերը». նրանց թվում է, թե ռուսներին հայհոյելով կամ այստեղից քշելով՝ մենք կդառնանք ուժեղ ու երջանիկ։ ՌԴ-ն այստեղ, իհարկե, իր աշխարհաքաղաքական շահի համար է եկել ու հաստատ հայերի սիրուն աչքերի համար չի միլիարդավոր դոլարներ ծախսում զենքի ու շինարարության վրա։ Այդ փողը ռուսները մեծ ուրախությամբ կծախսեին իրենց մոտ, բայց հասկանում են, որ Հայաստանը (Արցախով հանդերձ) ռազմավարական անչափ կարեւոր նշանակություն ունի բոլոր խոշոր խաղացողների համար։ Հանքահումաքային ռեսուրսների մասին առանձին կխոսեմ։

Այս համատեքստում չի կարելի թույլ տալ, որ Արցախում որեւէ լարվածություն հիմա առաջանա։ Ոմանց խաբել են, թե պատերազմ հրահրելով՝ մենք կկարողանանք մեկ զարկով երկու նապաստակ խփել՝ ազատագրել Հադրութն ու Շուշին, դուրս հանել ռուսներին։

Իրականում այս պահին պատերազմը աղետալի կարող է լինել։ Չունենք ազգային իշխանություն, որը կփորձեր համախմբել ուժերը եւ ճիշտ օգտագործել թշնամու դեմ, չունենք նաեւ դաշնակիցների իրական աջակցություն, քանի որ բոլոր հնարավոր դաշնակիցները զբաղված են ուկրաինական պատերազմով։ Այս պարագայում Թուրքիան ու Ադրբեջանը գործի կդնեն իրենց ողջ զինանոցը։

Իհարկե, չեմ բացում փակագծերը, թե մենք ինչ ունենք թշնամու դեմ, որը շատ ցավոտ կլինի նրանց համար, բայց բոլոր դեպքերում լարվածություն հրահրել հիմա չի կարելի, ոչ մի դեպքում չի կարելի։ 2025-ին ընդառաջ պետք է հնարավորինս լավ պատրաստվել:

 

Նաիրի Հոխիկյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.