Հեղինակ՝ Ռուբեն Գալչյան
«Հայ քարտեզագրությունը մինչեւ 1918 թվականը» վերնագիրը կրող սույն աշխատությունը առաջինն է իր տեսակի մեջ եւ ընդգրկում է հայերեն բոլոր այն քարտեզները, որոնք գրվել կամ հրատարակվել են մինչեւ 1918 թվականը: Հրատարակությունը հետաքրքրվողներին եւ քարտեզ հետազոտողներին հնարավորություն է տալիս ծանոթանալու հայ քարտեզագրության ժառանգության նմուշներին:
Գրքում ներկայացված են 20-րդ դարում պատրաստված հետաքրքրական եւ արժեքավոր ձեռագիր քարտեզներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը:
Աշխատությունը պարունակում է ավելի քան 140 քարտեզ, որոնց մի մասը հեղինակը հայթայթել է մասնավոր հավաքածուներից, կազմակերպություններից եւ անհատների պահոցներից: Դրանցից շատերը հրատարակվում են առաջին անգամ եւ ուշագրավ տեղեկություններ է տալիս խնդրո ժամանակահատվածում կազմված հայերեն ձեռագիր քարտեզների մասին:
Այս բոլոր քարտեզները միասնաբար ներկայացնում են հայ քարտեզագրության ժառանգությունը, որ ստեղծվել, զարգացել է պետականություն չունեցող, աշխարհով մեկ ցրված հայ համայնքներում ապրող մարդկանց ու կազմակերպությունների ձեռքով:
Գիրքը ճանաչողական մեծ արժեք ունի ոչ միայն հայ քարտեզագրության պատմությամբ կամ հայագիտությամբ զբաղվողների, այլեւ ընթերցողների ամենալայն շրջանակների համար: