Tuesday, 26 November 2024

B Book Review

Ռուսլան Պուխովի խմբագրությամբ «Փոթորիկ Կովկասում»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ռուսլան Պուխովի խմբագրությամբ, «Փոթորիկ Կովկասում», հետազոտությունների ժողովածու, «Նյու Մեգ» հրատարակչատուն, 2022թ.:

Գրքում զետեղված են 12 քաղաքագետի վերլուծություն Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառների, ընթացքի ու հետեւանքների մասին։ Ժողովածուն հրատարակել է Ռուսլան Պուխովի ղեկավարած՝ Մոսկվայի Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնը՝ ղեկավարությամբ։

Հետազոտության հեղինակները վերլուծում են ռազմական եւ ռազմատեխնիկական այն ասպեկտները, որոնք ազդել են պատերազմի ելքի վրա։ Քննության նյութ են Հարավային Կովկասի առանցքային խաղացողների, նաեւ Ռուսաստանի ու Թուրքիայի քաղաքական բարդ հարաբերությունները:

Այսօր պետությունները հայտնվել են դանդաղ հոսանքում՝ ծանր հարվածների ու նոր նավաբեկությունների վտանգի ճիշտ մեջտեղում։ Ղարաբաղում պատերազմն այդպիսի նավաբեկություն էր, որը բոլորի համար փոխեց ամեն ինչ, առաջին հերթին բախումների ուղիղ մասնակիցների՝ Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի։ Իսկ Վաշինգտոնի եւ Փարիզի համար որքանո՞վ էին կարեւոր պատերազմի օրերին տապալված նրանց միջնորդական ջանքերը։ Ռուսաստանի համար ի՞նչ է նշանակում միջնորդական դերը չկորցնելը, երբ կորսված է ավելին։

Պատերազմի ելք ցամաքում, որը կանխորոշված էր օդում։ Ադրբեջանի ղեկավարության որոշումները գրքում բացատրվում են մարտադաշտից ռազմական հետհայացքով եւ քաղաքագիտական արժեքավոր վերլուծությամբ։ Առանձին անդրադարձ կա Հայաստանի ղեկավարության քայլերին, որոնք չկատարվեցին եւ որոնց վերաբերող հարցերը դեռ հնչում են: Գիրքը նոր հարցադրումներ է առաջ քաշում՝ ինչո՞ւ պատերազմն այդքան կործանարար եղավ հայկական կողմի համար:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.