Հեղինակային թիմ՝ Եվրոպական կայունության նախաձեռնություն, «Խավիարային դիվանագիտություն», զեկույց, գիտահանրամատչելի, անգլերենից թարգմանությունը՝ Սիրանույշ Մուրադյանի, 156 էջ, Նյու Մեգ ՍՊԸ, 2023թ.:
Սույն զեկույցում, որը մշակել է «Եվրոպական կայունության նախաձեռնություն» (ԵԿՆ) ՀԿ-ի հետաքննողների թիմը, ներկայացվում է Բաքվի «խավիարային դիվանագիտությունը», որը հանգեցրել է Եվրախորհրդի պատմության մեջ աննախադեպ կոռուպցիոն սկանդալի: ԵԿՆ կենտրոնը դրվագ առ դրվագ ներկայացնում է, թե ինչպես է Բաքվի խավիարը «շատ խնդիրներ հարթել» ԵԽ-ում:
Զեկույցը հասցեական ցույց է տալիս Եվրոպայով մեկ պատգամավորներին կաշառելու, ԵԽ խորհրդարանական վեհաժողովում թանկ զարդերով ու ժամացույցներով, գորգերով, փողով ձայներ գնելու փաստերը, նաեւ թվարկում է եվրապաշտոնյաներին վճարվող արձակուրդները, վոյաժները Բաքու, բիզնես պայմանագրերը:
Գործունեությունն ավելի քան 20 տարի առաջ սկսելով Հարավարեւելյան Եվրոպայում, ԵԿՆ-ն ուսումնասիրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ու մարդասիրական խնդիրները` Լիբիայից մինչեւ Բալկաններ: Բացահայտելով Բաքվի «խավիարային դիվանագիտությունը», նրանք ջրի երես են հանվել Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաներն ու կաշառատվության համակարգված գործարքները Եվրոպայի խորհրդում։
Հետաքննության փաստերն ամփոփվել են երկմասանի այս զեկույցում: Առաջին մասը` «Խավիարային դիվանագիտություն. ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրոպայի խորհրդին» վերնագրով, հրապարակվել է 2012-ի մայիսին: Շարունակելով երկարամյա հետաքննությունը, ԵԿՆ-ն 2016-ի դեկտեմբերին հրապարակել է զեկույցի 2-րդ մասը` «Եվրոպական ճահիճ. դատախազները, կոռուպցիան եւ Եվրոպայի խորհուրդը» վերնագրով: