Sunday, 18 May 2025

B Book Review

Ջեյն Օսթին «Համոզմունք»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ջեյն Օսթին, «Համոզմունք», վեպ, անգլերենից թարգմանությունը՝ Արմենուհի Փալանդուզյանի, 336 էջ, «Անտարես» հրատ., 2024թ.:

Էն Էլիոթը` սնափառ ու դատարկամիտ բարոնետ սըր Ուոլտերի միջնեկ դուստրը, ութ տարի առաջ հրաժարվել է ամուսնանալ Ֆրեդերիկ Ուենթուորտի հետ՝ չնայած սերը փոխադարձ է եղել: Փեսացուի ծագումն ու նյութական հնարավորությունները ընտանիքի գլխավորին նրա օգտին չեն տրամադրել, աղջկա մորը փոխարինած հարևանուհին՝ լեդի Ռասելն էլ կարողացել է իր հորդորներով Էնին համոզել, որ նրա հետ ամուսնանալու խոստումը հետ վերցնի:

Ութ տարի անց նրանց ճանապարհները դարձյալ մեկտեղվում են: Աղջիկը քսանյոթ տարեկան է՝ սեփական ընտանիքում անտեսված, երիտասարդական առաջին թարմությունը կորցրած: Երիտասարդը ոչ միայն ռազմածովային նավատորմի նավապետ է, այլեւ արդեն հարուստ ու հաջողակ մարդ: Միայն թե տարիները նրանց երկուսի սրտում էլ վառ են պահել սերը, իսկ վարքագծում՝ հավատարմությունը:

Վեպի դիպաշարն էլ հենց այն մասին է, թե ինչպես են զարգանում այդ երկուսի հարաբերությունները, եւ ինչ ելք է ունենում նրանց երկարատեւ սիրո պատմությունը:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.