Sunday, 13 October 2024

B Book Review

«Փայլատակում» Սթիվեն Քինգ

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

«Փայլատակում», Սթիվեն Քինգ, սարսափ ժանրի վեպ, անգլերենից թարգմանությունը` Լուսինե Ղալումյանի, 488 էջ, Զանգակ, 2022թ.:

Սարսափի արքայի «Փայլատակում» վեպը լույս է տեսել 1977 թվականին: Այն Քինգի 3-րդ՝ հաստ կազմով բեսթսելլերն է։ Գիրքը միանգամից հեղինակին մեծ հաջողություն բերեց՝ նրան դարձնելով սարսափ ժանրի լավագույն գրողներից մեկը:

 «Օվերլուքը» հին ու շքեղ հյուրանոց է Կոլորադոյի Ռոքի լեռներում: Հյուրանոցի ձմեռային նոր տնտեսվարը՝ Ջեք Թորենսը, հույս ունի այստեղ վերագտնելու իր ստեղծագործական ձիրքը: Նրա կնոջն ավելի շատ մտահոգում է ընտանիքի վտանգված կայունությունը, իսկ Դենին՝ նրանց տղան, որն օժտված է պայծառատեսությամբ, արդեն գիտի, որ հյուրանոցի դատարկ սենյակներում իրենց դարանակալած սպասում է սարսափը…

«Փայլատակումը» լարված ժանրի վեպ է: Լարված (suspense) եւ սարսափ (horror) ժանրերը մոտ են, բայց կան տարբերություններ: Սարսափի ժանրում գերակշռում են գերբնական արարածները, հոգիները կամ տարատեսակ հորինված կերպարները, դրանք մեծացնում են լարվածությունը, վախի զգացում՝ հետաքրքիր ապրումներ փոխանցելու նպատակով: Լարված ժանրը ավելի շատ ներքին վախերի մասին է:

Գրքի կենտրոնում Ջեք Թորենսի կյանքն է, ով գրող է եւ արդեն բուժվող հարբեցող։ Նա սեզոնային աշխատանքի է անցնում պատմական «Սթենլի» հյուրանոցում որպես պահակ։ Իր ընտանիքը միանում է աշխատանքին։ Փոքր որդին՝ Դենին, որն ունի «փայլատակում» կոչվող պայծառատեսային կարողություն, կարողանում է տեսնել հյուրանոցի վերահաս մղձավանջը։ Շուտով հուժկու ձյունե փոթորիկը ծածկում է հյուրանոց տանող բոլոր ճանապարհները եւ ոչ մի տրանսպորտային միջոց չի կարողանում գնալ այնտեղ։ Հյուրանոցի գերբնական ուժերը վատ են անդրադառնում Ջեքի վրա, եւ իր կինն ու երեխան հայտնվում են մեծ վտանգի տակ:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.