Saturday, 09 May 2026

B Book Review

Գնել Նալբանդյան «Մի՛ վախեցիր»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Գնել Նալբանդյան, «Մի՛ վախեցիր», վիպակ, 180 էջ, «ՆյուՄեգ» հրատարակչություն, 2026թ.:

Երկու տասնամյակ անց վերահրատարակվող վիպակը հրավիրում է մեր ոչ վաղ անցյալի վճռորոշ էջերը վերապրել սթափ հայացքով եւ անմիջական մասնակցի զգացողությամբ։

1990-ականների սկիզբ. երեւանյան եւ արցախյան բարդ ու հակասական իրողություններ։ Մի կողմում ազատագրական պայքարի վեհ գաղափարն է, մյուսում՝ պատերազմի քաոսն ու անձնական շահը։ Պատմություն բարդ ու հակասական ժամանակների մասին՝ պատմություն, որի հերոսներն ու հակահերոսները հաճախ ունեն իրական նախատիպեր, դրվագները՝ վավերագրական հիմք։

Որոշ դրվագներում հեղինակը վերարտադրել է  իր հետ կատարված դեպքերը հայ-ադրբեջանական ռազմաճակատային գծի տարբեր հատվածներում: Ի տարբերություն ընդունված կարգի՝ այս գրական գործը ծնվել է համանուն հայտնի ֆիլմի նկարահանումից հետո։ Գրքում ներկայացված որոշ դրվագներ ֆիլմում չեն եղել կամ ֆիլմի որոշ դրվագներ չկան վիպակում:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.