Monday, 25 November 2024

B Book Review

Սարգիս Ստեփանյան, Դավիթ Դավթյան, «Բազկամարդը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Սարգիս Ստեփանյան, Դավիթ Դավթյան, «Բազկամարդը», հուշագրություն, 204 էջ, ՆյուՄեգ, 2022թ.:

«Բազկամարդը» պարզապես կենսագրական չէ, այլ ճանաչողական եւ ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից եւ փոխել իրականությունը։ Գիրքը Սարգիս Ստեփանյանի մարդկային կերպարի, կյանքի ու գործունեության մասին է, իսկ հեղինակը ցանկացել է, որ ընթերցողն ընթերցի ոչ թե միայն հաճույքի համար, այլեւ գտնի այն ուղին, որը փնտրում է:

2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում աշխարհի չեմպիոն։ Իր օրինակով նա ապացուցում է, որ անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ եւ կյանքի ծարավ։ Ոտքդ կորցրիր, ձեռքդ կորցրիր՝ կապրես։ Բայց եթե ոգիդ կորցնես, կյանքդ կզրկվի իմաստից. սա է սույն ձեռնարկի հիմնական ուղերձը:

Գիրքը հաշմանդամություն ունեցողներին կօգնի արագ գտնել ոտքի կանգնելու շարժառիթ եւ նոր հորիզոններ կբացի նրանց համար։ Գրքի հերոսն այսօր առաջնորդում է մի ամբողջ խմբի, ինչպես նախկինում՝ վիրավորումից առաջ։ Շատերն են նրա շնորհիվ վերագտել իրենց, կրկին հուսավառվել, պայքարել ու դարձել պրոֆեսիոնալ, ռեկորդակիր մարզիկներ:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.