Thursday, 04 December 2025

B Book Review

Քլայվ Սթեյփլս Լուիս «Զուտ քրիստոնեություն»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Քլայվ Սթեյփլս Լուիս, «Զուտ քրիստոնեություն», փաստավավերագրական, թարգմանությունը՝ Հայկազուն քահանա Սահակյանի, 324 էջ, «ՆյուՄեգ», 2023թ.:

«Զուտ քրիստոնեություն» գրքի հիմքում Քլայվ Սթեյփլս Լուիսի ռադիոելույթներն են, որոնք հեռարձակվել են Երկրորդ աշխարհամարտի ընթացքում՝ 1941-1944 թթ.։ Գիրքը սկսվում է Աստծո գոյությունը տրամաբանորեն ապացուցելուց, ապա անցնում այն հիմնասյուների քննությանը, որոնց վրա հենված է քրիստոնեական դավանանքը:

Հեղինակը պարզ օրինակներով ներկայացրել է քրիստոնեությունը, որ կա մի Աստված, եւ որ Հիսուս Քրիստոս նրա Միածին Որդին է, որին Նա ուղարկել է աշխարհը փրկելու: Նա անհրաժեշտաբար քննության է ենթարկում նաեւ միշտ արդիական՝ «թշնամուն սիրելու» պատվիրանն ու հստակեցնում քրիստոնեական ըմբռնումը:

Ընկերական զրույցի ոճը, որով գրված է գիրքը, մեծապես հեշտացնում եւ հաճելի է դարձնում ընթերցումը:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.