Monday, 25 November 2024

B Book Review

Սուսաննա Հարությունյան «Անտառի մեղավոր անցյալը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Սուսաննա Հարությունյան, «Անտառի մեղավոր անցյալը», պատմվածքների ժողովածու, 144 էջ, «ՆյուՄեգ» հրատ., 2024թ.:

Ժողովածուի հերոսները հոգով, կենցաղով, բնավորությամբ անցյալում մնացած մեր ժամանակակիցներն են։ Գիրքը պարզ, բայց հյութեղ ոճով, հեղինակին բնորոշ ու գրաքննությունն արհամարհող հումորով, երբեմն նաեւ դրամատիզմով հագեցած 19 պատմությունների փունջ է։

Ընթերցողը մտնում է արժեհամակարգային տատանումները մերժող մարդկանց աշխարհ, որտեղ կյանքը համահունչ է բնության ռիթմին, հեղինակն էլ իր «կարմիր գծերը» սահմանում է անվերջ տեղաշարժվող, նույնիսկ երբեմն անհետացող բարոյական նշաձողերի համակարգում:

Ժողովածուում ընդգրկված ստեղծագործություններն աչքի են ընկնում թեմայի արդիականությամբ, բովանդակային վավերագրությամբ, պատումի ոճային եւ տեքստակառուցման բազմազանությամբ, որոնք ստեղծագործություններին վիպական ամբողջություն են հաղորդում։

Հեղինակը շեշտը դնում է ոչ թե երեւույթի սոսկ նկարագրության վրա, այլ բացահայտում է պատմության ընթացքի մասնակից անհատի կարողունակության սահմանները, անհատի եւ իրողության փիլիսոփայական ու հոգեբանական շերտերը:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.