Tuesday, 26 November 2024

B Book Review

Բերնհարդ Շլինկ, «Ընթերցողը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Բերնհարդ Շլինկ, «Ընթերցողը», վեպ, թարգմանությունը՝ Գայանե Գինոյանի, «Զանգակ», 2019թ.

Վեպը տասնհինգամյա պատանու եւ երեսունվեցամյա կնոջ սիրո պատմությունն է, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացումով: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, որ նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձեւով քննարկվում են Հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի եւ քավության խնդիրը:

Գիրքը, սակայն, միայն սիրո պատմություն չէ. այն քննարկում է երեխա–ծնող հարաբերությունները, սեռահասունությունը, համակենտրոնացման ճամբարի կին էսէսականի կերպարը, հաջորդ սերունդների վերաբերմունքը ցեղասպանություն գործած սերնդի հանդեպ, վերապրածների հետագա կյանքն ու զգացումները, գիտելիքի ու կրթության կարեւորությունը, ընթերցողի դերը եւ շատ ու շատ այլ շերտեր:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.