Monday, 07 October 2024

B Book Review

Ֆրեդերիկ Անսել «Ուժի ուղիները»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ֆրեդերիկ Անսել, «Ուժի ուղիները», պատմաքաղաքական, թարգմանությունը՝ Լիլիթ Բլեյանի, 364 էջ, «ՆյուՄեգ», 2024թ.:

Անհնար է խոսել աշխարհաքաղաքականության մասին՝ առանց ուժի մասին խոսելու։ Ուժային հակակշիռները, ազդեցության գոտիները, քաղաքական, տնտեսական, ռազմական հակամարտությունները միջազգային հարաբերությունների հիմքում են։ Ուժը՝ անկախ նրանից, սպառնում է, թե պաշտպանում, որոշում է պետությունների եւ նրանց քաղաքացիների գոյության պայմանները։

Այս գիրքը նախ ուսումնասիրում է ուժի չափանիշները՝ գործիքները, դրսեւորումներն ու նույնիսկ նրա ստեղծած պատրանքները, ապա հանգամանալից ներկայացնում մոլորակի բոլոր հիմնական պետական միավորների եւ տարածաշրջանների առանցքային խնդիրների համայնապատկերը: Վերջապես՝ այն նկարագրում է նոր, ոչ պետական ​​դերակատարներին, որոնք այսօրվա աշխարհին պարտադրում են իրենց՝ երբեմն նախադեպը չունեցող ուժային ազդեցությունը:

Հիմնվելով պատմական ակնարկների վրա, որոնք ոչ այնքան դասեր են, որքան ուսանելի օրինակներ, Ֆրեդերիկ Անսելը հաջողությամբ ու հետեւողականորեն ներկայացնում է այսօրվա աշխարհի վիճակի մանրակրկիտ պատկերը, բացահայտում զարգացումների միտումները:

Հայ ընթերցողն այս աշխատության մեջ պարբերաբար կգտնի ՀՀ վերջին 30 տարիների, Արցախյան հակամարտության, 44-օրյա պատերազմի, հայ-ադրբեջանական թշնամանքի, հայ-ռուսական բարդ հարաբերությունների եւ հայ հասարակության կորցրած հնարավորությունների անկողմնակալ, նորահայաց ու ողջամիտ բնորոշումներն ու եզրահանգումները:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.