Թրումեն Կապոտե, «Նախաճաշ Թիֆընիի մոտ», վիպակ, թարգմանությունն անգլերենից` Ռուզաննա Ղազարյանի, «Զանգակ» հրատարակչություն, 2019թ.
Ամերիկացի նշանավոր գրող Թրումեն Կապոտեն բազմաթիվ արձակ ստեղծագործությունների հեղինակ է: Հայ ընթերցողին նա ծանոթ է «Խոտի մեղեդին» վիպակով եւ մի շարք պատմվածքներով («Սովետական գրող», 1981): Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող «Նախաճաշ Թիֆընիի մոտ» վիպակը (1958) գրողին լայն ճանաչում բերած գործերից է:
Դա տասնիննամյա Հոլլի Գոլայթլիի կյանքի ու դառը ճակատագրի պատմությունն է: Միշտ կոկիկ, պարզ ու ճաշակով հագնված, տղայական կարճ կտրած բազմերանգ մազերով, դեռատի դեմքով ու արեւային ակնոցով մի աղջիկ, ով գավառից քաղաք գալով՝ միանգամից ընկնում է մեծ քաղաքի գայթակղությունների եւ որոգայթների ցանցը: Սակայն էությամբ օտար լինելով ստին ու կեղծիքին՝ չի կարողանում այդ հասարակության մեջ գտնել իր տեղը: Նա հաճախ է այցելում բարձրաշխարհիկ վայրեր՝ ցանկանալով ծանոթություն հաստատել հաջողակ տղամարդու հետ։
Մնացածը՝ վիպակում: