Tuesday, 26 November 2024

B Book Review

Արման Սաղաթելյան, «Կյանքի նյարդը»

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Արման Սաղաթելյան, «Կյանքի նյարդը», ինքնակենսագրական վեպ` ռուսերեն եւ հայերեն լեզուներով, «Նյումեգ», 344 էջ, 2020թ․:

1990-ականներն արդեն պատմություն են` դժվարին ու հերոսական անցյալ։ Ինչո՞վ էր զբաղված եւ ի՞նչ էր մտածում հայ երիտասարդը 1990-ականներին, ԽՍՀՄ փլուզման, անկախացման, արցախյան գոյամարտի եւ էներգետիկ ճգնաժամի տարիներին։ Զգո՞ւմ էր պատմական փոփոխությունների անդառնալիությունը, որի ականատեսն էր ավագ սերունդը։ Եվ ի՞նչ էր նշանակում լինել 17-ամյա անհոգ պատանի` երկրի համար ամենաբարդ ժամանակներում։

«Նյումեգը» ներկայացնում է Արման Սաղաթելյանի ինքնակենսագրական վեպը Արցախյան պատերազմի մասին։ Ինչպես ռազմաճակատում հայտնվեցին երկու երիտասարդներ, որոնք ծնողներից թաքուն մեկնեցին Արցախ ու մասնակցեցին Մարտակերտի ազատագրմանը։

Նկարագրված է 1991-93 թվականների Հայաստանը: Այն սեւ ու սպիտակ չէ, ոչ միայն հաղթական գոյամարտի մասին է, այլեւ ցրտի եւ մթի: Ամեն ինչ ոչ շատ վատ էր, ոչ էլ լավ: Հեղինակի ձեւակերպմամբ՝ տանելի էր:

«Կյանքի նյարդը» մեր նորագույն պատմության ամենաբախտորոշ շրջանում ծավալված իրադարձությունների մասին է։ Ինքնակենսագրական լինելով, այնուամենայնիվ, վեպ է, դրանով իսկ ավելի հարազատ ու անմիջական դառնալով ընթերցողի համար, հիանալի հնարավորություն` հաղորդակից լինելու պատերազմի անմիջական մասնակիցների ձգտումներին, ապրումներին, նրանց անձնազոհ որոշումներին, քայլերին եւ, վերջապես, նրանց կռվին։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.