Friday, 12 June 2026

B Book Review

Նուրան Դավիթ Քալիս «Լուսինը մեր արեւն է»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Նուրան Դավիթ Քալիս, «Լուսինը մեր արեւն է», վեպ, թարգմ.՝ Մարիամ Գուրզադյանի, 216 էջ, «ՆյուՄեգ» հրատարակչություն, 2026թ.:

Հոր մահից հետո Ալենը թողնում է դպրոցը եւ դառնում ակումբի դռնապան։ Նա երազում է փողի, Սեն Տրոպեի խնջույքների եւ Ջենովայում սեփական բար ունենալու մասին։ Նրա զարմիկն ընկնում է տհաճ պատմությունների մեջ, գաղտնի գործարքներ կնքում իր թիկունքում։

Այդժամ եղբայրությունը վերածվում է անվստահության, դավաճանության եւ բռնության։ Ալենի սիրելին՝ Ֆլոն, հեռանում է նրանից ու քաղաքից։ Ալենը մնում է մենակ՝ ասես մի զոմբի, օրվա ու գիշերվա, անցյալի ու ներկայի արանքում մնացած ստվեր։ Սակայն մի օր նրա մորեղբայրը պատմում է իրենց ընտանիքի ու նախնիների երկրում թաքցրած գանձի մասին։ Եվ Ալենը ճանապարհ է ընկնում դեպի այդ օտար հայրենիքը՝ Հայաստան։

Նուրան Դավիթ Քալիսն անպաճույճ լեզվով ու համարձակորեն պատմում է բորբոքված կարոտի, հանձնվելու եւ վերածնվելու մասին։ Նա վարպետորեն գծում է իր կերպարների հոգեբանական եւ սոցիալական դիմանկարները։ Վեպի վերնագիրը ոգեշնչված է Յան Դիլեյի եւ Moonbootica-ի համանուն երգից, ընդգծում է գրքի երաժշտական շերտը՝ հիփ-հոփի բիթերով լի։

Հուզիչ, դրամատիկ եւ ցնցող դեբյուտ է՝ վայրի ու կրքոտ, կոպիտ ու խենթ:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.