Ջենի Օ՛բրայեն, «Կորած երեխաները», վեպ, 392 էջ, «Բիբլիոն» հրատարակչություն, 2026թ.:
Պատերազմի ժամանակ մի բուժքույր՝ վտանգելով կյանքը, նացիստների օկուպացրած Գերնսիում պաշտպանում եւ փրկում է նորածին երեխաներին: Տասնամյակներ անց գտնված լուսանկարը բացահայտում է մոռացված ընտանեկան ճշմարտությունը: Գիրքը հիմնված է առանձնահատուկ համարձակություն դրսեւորած մի կնոջ իրական պատմության վրա: «Կորած երեխաները» վեպը պատմում է երկու կանանց մասին, որոնց ճակատագրերը կապված են անցյալի գաղտնիքով։
1943թ.-ին բուժքույր Էվելինը նացիստական օկուպացիայի ժամանակ վտանգում է կյանքը՝ գաղտնի փրկելով ու թաքցնելով նորածին երեխաներին։ 2018-ին Քիթին (Դուբլին) հին ջութակի պատյանում գտնում է անունների մի խորհրդավոր ցուցակ, որը նրան տանում է Գերնսի կղզի՝ բացահայտելու իր ընտանիքի թաքնված պատմությունը։ Սա պատմություն է պատերազմի, սիրո եւ տասնամյակներ անց ջրի երես դուրս եկած ճշմարտության մասին։ Եթե Դուք սիրում եք դրամատիկ, իրական փաստերի վրա հիմնված եւ մինչեւ վերջին էջը լարվածության մեջ պահող պատմություններ, ապա Ջենի Օ'Բրայենի այս ցնցող գիրքը հենց Ձեզ համար է:
Սյուժեի հիմքում ընկած է անցյալի մի մութ ու ցավոտ էջ, որը տարիներ շարունակ փորձել են թաքցնել աշխարհից: Պատմությունը բացահայտում է անդառնալի կորուստների, հույսի եւ այն անդուլ պայքարի մասին, որը մեկնարկում է, երբ բացվում է տասնամյակներով լռության մատնված ընտանեկան գաղտնիքը: Սա մի պատմություն է, որտեղ հերոսուհին ստանձնում է արդարության վերականգնման բարդ առաքելությունը՝ անցնելով վտանգավոր ու հուզառատ ճանապարհ։

