Tuesday, 26 November 2024

B Book Review

Մուշեղ Բաբայան, «Հորիզոնին չհասած»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Մուշեղ Բաբայան, «Հորիզոնին չհասած», պատմվածքներ, Տիգրան Մեծ հրատարակչություն, 2018թ.:

Պատմվածքների հիմքում կարեւորվում է աշխարհի բոլոր ճամփաներից ամենալավը՝ տուն տանող ճանապարհի գաղափարը: Բաբայանական ոճին հատուկ՝ պատմվածքների առանցքում հայ մարդու կյանքն է, հասարակ գյուղացուց մինչեւ բարձր պաշտոնյա, հայրենիքը ցավով թողած հայի ու հայրենիքում նրա կարոտից տանջվող մարդկանց պատմությունը, ծանր կյանքից չարացած մարդկանց փոխարաբերություններն էլ ներկայացված են հումորային նրբերանգներով:

Գրքի գլխավոր պատմվածքը «Հորիզոնին չհասած»-ն է, որը սեփական ուժերով մասնագիտական եւ աշխատանքային լուրջ հաջողությունների հասած հեղինակավոր քննիչի մասին է: Հանիրավի մեղադրվելով կաշառակերության մեջ, նա որոշում է հեռանալ կյանքից, սակայն մինչ այդ որդուն ուղղված նամակով փոխանցում է այն կարեւոր ուղենիշները, որոնք պետք է ամեն տեսակի հարստության փոխարեն ավելի կայուն ու ապահով դարձնեն նրա կյանք:

«Հորիզոնին չհասած» գրքում 6 պատմվածքներ են, որոնք թեպետ կարեւորվող, գնահատվող արժեհամակարգով նույնական են, բարու եւ չարի հավերժական պայքարը խտացված է հայ մարդու կենցաղում, սակայն սյուժետային կառուցվածքով խիստ տարբեր՝ զգայական պատմությունների կողքին կան կայծակնային արագությամբ զարգացող սյուժետային կտրուկ փոփոխություններով ընթերցողին շնչակտուր սպասման մեջ պահող պատմվածքներ:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.