Tuesday, 26 November 2024

B Book Review

Ռոբին Շարմա, «Ով լաց կլինի, երբ դու մահանաս»

User Rating: 3 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar InactiveStar Inactive
 

Ռոբին Շարմա, «Ով լաց կլինի, երբ դու մահանաս», փաստավավերագրական ուղեցույց, «Բուկինիստ» հրատարակչություն, 232 էջ, 2021թ.:

Տեսնու՞մ եք, թե ինչպես է կյանքը շտապում՝ հնարավորություն չթողնելով զգալ ձեր կարեւորությունը, գտնել երջանկությունը եւ իմանալ այն ուրախությունը, որին դուք արժանի եք: Եթե ​​այո, ապա այս հատուկ գիրքը, որ գրել է առաջնորդության գուրուն, կլինի ուղեցույց, որը ձեզ կտանի դեպի նոր հրաշալի կյանք: Ռոբին Շարմա առաջարկում է պարզ լուծումներ 101 ամենադժվար խնդիրներին՝ սթրեսից ազատվելու քիչ հայտնի մեթոդից մինչեւ արդյունավետ գործիք, որը թույլ է տալիս ոչ միայն վայելել կյանքի ճանապարհորդությունը, այլեւ թողնել անգին ժառանգություն ձեր սերունդներին:

Նույնօրինակ առօրյա, շահույթի քաղց, դատարկ խոսակցություններ, ժամանակի անօգուտ վատնում. մեծամասնությունը հենց սրա վրա է վատնում իր կյանքը: Այդ պատճառով շատերը կարծում են, որ երջանկությունը միֆ է: Բայց երջանկությունը մեր կողքին է: Եվ դրան կարող է հասնել մեզանից յուրաքանչյուրը: Պարզապես սկսեք կարդալ «Ով լաց կլինի, երբ դու մահանաս» գիրքը, կատարեք պարզ վարժություններ եւ հետեւեք խորհուրդներին, որոնք Ձեզ առաջարկում է գիրքը: Եվ Դուք «կարթնանաք»: Դուք կգտնեք իրական իմաստը, կզգաք իրական ուրախություն, եւ Ձեզ կայցելի երջանկությունն ու Ձեզ հետ կման մինչեւ վերջին շունչը:

Գրքում հեղինակը շատ պարզ ու հասկանալի լեզվով ընթերցողին փորձում է հաղորդակից  դարձնել կյանքի բազում խորիմաստ մտքերի. բացահայտեք ձեր կոչումը, սեփական աշխարհայացք ձեւավորեք, կառավարեք ձեր ժամանակը, փնտրեք ձեր աշխատանքի գերագույն իմաստը, նպատակներ դնելու հարցում ծանրակշիռ եղեք, դարձեք ձեր կյանքի գործադիր տնօրենը:

Կյանքի նպատակը նպատակային կյանքն է... Ձեզ առջեւ հզոր գիրք է, որը կփոխի Ձեր կյանքը մեկընդմիշտ:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.