Tuesday, 28 October 2025

B Book Review

Աննա Ջեյն «Կոտրված սիրտը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Աննա Ջեյն, «Կոտրված սիրտը», սիրավեպ, 560 էջ, «Բուք Փրայզ» հրատարակչություն, 2025թ.: 

Ես ամեն օր տեսնում եմ նրան դիմացի տան պատուհանից: Նա իմ նոր դպրոցի ամենաուժեղ տղան է: Գեղեցիկ, վտանգավոր եւ միայնակ տղան, ում համար բոլորը խենթանում են, իսկ նա ինձ չի էլ նկատում: Մի անգամ նա փրկեց ինձ դասընկերուհիներիցս, որոնք որոշել էին իմ կյանքը դժոխքի վերածել:

Բոլորի մոտ հայտարարեց, որ ես իր ընկերուհին եմ եւ առաջին անգամ գողացավ իմ համբույրը: Այժմ ոչ ոք չի համարձակվում ինձ վիրավորել, քանի որ չեն ուզում նրա հետ որեւէ գործ ունենալ: Փոխարենը ես պետք է կատարեմ նրա յուրաքանչյուր ցանկությունը: Ես նրան չեմ կարողանում տանել, բայց ստիպված եմ ենթարկվել, եթե ուզում եմ դպրոցն առանց խնդիրների ավարտել: Ո՞ւմ սիրտն է կոտրվելու: Ի՞մ, թե՞ նրա:

«Կոտրված սիրտը» սիրված բեսթսելլեր է, հուզիչ պատմություն, որը գրավել է հազարավոր ընթերցողների սրտերն ամբողջ աշխարհում: Այն պատմություն է ցավի ու բուժման, կորստի ու հույսի, իսկական սիրո եւ ինքնաճանաչման մասին։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.