Էդուարդ Խաչիկյան, «Հայոց գայլը», պատմավեպ, «Էդիթ Պրինտ», 2020 թվական, էջերի քանակը` 168:
«Հայոց Գայլը» պատմավեպն օժտված է հետաքրքիր ու խիտ պատումով։ Այն արիների դեմ Վահանի առաջնորդած ազատագրական պայքարի մասին է, որը պսակվում է հայերի փառահեղ հաղթանակով։
Վեպի կերպարներն ապրում են զգայական-հերոսական հարթությունում, որտեղ գլխավոր հերոսն առանձանում է իր ազգանվեր եւ պետականամետ գործունեությամբ։
Մի կողմից սպարապետը բացահայտ մարտահրավեր է նետում հզոր Պարսկաստանին, մյուս կողմից փորձում է դիմագրավել Բյուզանդիայի սարդահյուս խարդավանքներին։
«Սեւ-ճերմակի» աննախադեպ հակամարտությունն ի վերջո ավարտվում է «սպիտակի» հաղթանակով, եւ Արեւելյան Հայաստանը հռչակվում է անկախ մարզպանություն։