Sunday, 12 October 2025

B Book Review

Ժորժ Սիմենոն «Մեգրեի արձակուրդը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ժորժ Սիմենոն, «Մեգրեի արձակուրդը», վեպ, թարգմանությունը՝ Նվարդ Վարդանյանի, 184 էջ, «Էդիթ պրինտ» հրատ., 2025թ.:

Նույնիսկ ծովափին հանգստանալիս Մեգրեն, միեւնույն է, շարունակում է ոստիկան լինել, որի աչքից չեն վրիպում անգամ ամենաչնչին մանրուքները։ Թվում է, թե պետք է հանգստանալ, գինի խմել, երկար քնել, փողոցներում թափառել, բայց… մի պատահական հայացք, խառնամիտ երկտող, հպանցիկ մի բառ… եւ ամեն ինչ տակնուվրա է լինում։

Մեգրեի արձակուրդն առաջին իսկ օրից խաթարվում է կնոջ հիվանդությամբ, եւ պարզվում է, որ դա ոչ թե սովորական թունավորում է, այլ կույրաղիքի բորբոքում: Տեղի հիվանդանոցում անսովոր մթնոլորտ է. միանձնուհիները ծառայում են որպես գթության քույրեր, եւ ամեն ինչ կարծես թե հիանալի է. «սիրելի հիվանդները» ապաքինվում են, բայց, ցավոք, ոչ բոլորը։

Միանձնուհի բուժքույրը գրություն է խցկում Մեգրեի գրպանը, որում գրված էր. «Ի սեր Աստծո, գթացե՛ք, պահանջե՛ք հանդիպել 15-րդ սենյակի հիվանդի հետ»։ Սակայն հաջորդ օրը Էլեն Գոդրոն՝ 15-րդ սենյակի երիտասարդ աղջիկը, մահանում է գանգի կոտրվածքից։ Այս մահը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը, եւ ամեն ինչ կմնար գաղտնիության քողի տակ, եթե չլիներ Մեգրեի համառությունը:

Բելգիացի գրող, հոգեբանական դետեկտիվ ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչ Ժորժ Սիմենոնը 20-րդ դարի ամենաշատ ընթերցվող հեղինակներից մեկն է:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.