Saturday, 07 December 2024

B Book Review

Ռուբեն Եսայան «Վանականներն ունեն գաղտնիք»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ռուբեն Եսայան, «Վանականներն ունեն գաղտնիք», ժանրը՝ սարսափ-թրիլլեր, 304 էջ, «Զանգակ» հրատարակչություն, 2024թ.:

Գրքի գործողությունները ծավալվում են Միացյալ Նահանգներում, բայց հերոսներն այդ երկիր մեկնած հայ երիտասարդներ են, որոնք ժամանակավոր բնակություն են հաստատել միասին՝ նույն տանը:

Հայաստանի ամերիկյան համալսարանում սովորող 3 ուսանողներ համալսարանական ծրագրով սովորելու էին մեկնել ԱՄՆ-ում: Հանգրվանելով մի փոքրիկ քաղաքում, նրանք իմանում են, որ օրեր առաջ այդ քաղաքի անտառում հայտնաբերվել է 19-ամյա մի աղջիկ՝ կախված վիճակում: Իմանում են նաեւ, որ քաղաքում գործում է վանական միաբանություն, եւ հենց սկզբում վանականների ու երիտասարդների ճանապարհները խաչվում են: Շուտով վերջիններս սկսում են կասկածել, որ այդ միաբանության վանականներն ունեն ինչ-որ գաղտնիք:

Այս գիրքն ընթերցողին կմխրճի մի խճճված պատմության մեջ, որտեղ նա ուղեկից կլինի լաբիրինթոսային դեպքերի, իսկ պատմությունն, ի վերջո, նրան կզարմացնի: Սյուժեում ներկայացված յուրաքանչյուր հերոս ունի իր գաղտնիքները, որոնք էլ հենց որոշում են այս պատմության դեպքերի ընթացքն ու հանգուցալուծումը: «Վանականներն ունեն գաղտնիք»-ը մի գիրք է, որում առեղծվածն ու սարսափը համագործակցում են: Այն, ինչպես ասում են, մեկ շնչով կարդացվող ստեղծագործություններից է:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.