Tuesday, 26 November 2024

B Book Review

«Անասնաֆերմա», Ջորջ Օրուել

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ջորջ Օրուել, «Անասնաֆերմա», թարգմանությունը՝ Արտաշես Էմինի, վեպ, «Անտարես», 2018թ.

Սա բացառիկ հրատարակություն է, որին առանձին շուք են հաղորդում Զաքար Դեմիրճյանի հրաշալի նկարազարդումները: Քաղաքական սատիրայի եւ հակաուտոպիական ժանրերի ստեղծագործություն է, որի հիմքը 1917 թվականի բոլշեւիկյան հեղափոխությունն է եւ դրան հաջորդած ստալինականությունը։

Ջորջ Օրուելն իր վեպը գրել է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում: Հրատարակվել է 1945-ին։ Սակայն գիրքը հանրային մեծ ճանաչում ստացավ ավելի ուշ՝ 1960-ականների Սառը պատերազմի շրջանում։ Այժմ «Անասնաֆերման» համարվում է դասական ստեղծագործություն։

Անգլիացի հռչակավոր գրողի «Անասնաֆերմա» եւ «1984» վեպերը քսաներորդ դարի «հակաուտոպիայի» հանրահայտ նմուշներ են, որոնցում հեղինակը քննարկում է ամբողջատիրական վարչակարգերի պայմաններում անհատականության ոչնչացման գործընթացը։

Գրքի հերոսները «մենըր» անասուններն են, որոնք, ազատվելով իրենց շահագործող ագարակատիրոջից, փորձում են ստեղծել հավասարության վրա հիմնված համայնք՝ Անասնաֆերման։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.