Saturday, 31 January 2026

B Book Review

Պասկալ Բրուքներ «Իմ փոքրիկ ամուսինը»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Պասկալ Բրուքներ, «Իմ փոքրիկ ամուսինը», վեպ, թարգմանությունը՝ Գոհար Ամիրբեկյանի, 184 էջ, «ՆյուՄեգ» հրատ., 2025թ.:

Ժամանակակից հեքիաթ՝ մեծերի մասին ու մեծերի համար։ Այս գիրքը սերունդների միջեւ հավերժական ու ծանր պայքարի մասին է, կյանքի ու մահվան փիլիսոփայական մեկնաբանություն է փոքրիկ տղամարդու ողբերգական ճակատագրի միջոցով։

Կարճահասակ Լեոնն իր ամեն երեխայի ծնվելուց հետո կարճանում է 39 սմ։ Չորս երեխաների ծնունդը նրան վերածում է մատնաչափիկ ամուսնու՝ իր փարթամ ու բարձրահասակ կնոջ կողքին։

Պասկալ Բրուքները գեղարվեստական բացառիկ վարպետությամբ բացահայտում է փոքրիկ մարդու տվայտանքները եւ ի ցույց դնում մարդկանց հարաբերությունների բազմաշերտ հակասականությունը: Երեխայի ծնվելուց հետո ընտանիքն ինչպես է ձեւափոխվում, տղամարդու դերն ինչո՞ւ է հետզհետե նվազում ժամանակակից հասարակության մեջ, եւ ինչպես են զավակները «կուլ» տալիս ու, ի վերջո, «սպանում» իրենց ծնողներին։

«Իմ փոքրիկ ամուսինը» վեպը փիլիսոփայական առակ է, փոխաբերական պատմություն՝ գոյութենական պարադոքսների, հայրերի ու որդիների բախման եւ տղամարդու դերի մասին:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.