Monday, 25 November 2024

B Book Review

Էլիաս Քանետի «Զանգված եւ իշխանություն»

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Էլիաս Քանետի, «Զանգված եւ իշխանություն», հասարակագիտական, գերմաներենից թարգմանությունը՝ Արա Առաքելյանի, 712 էջ, «Անտարես», 2023թ.:

«Զանգված եւ իշխանությունը» (1960) 20-րդ դարի ավստրիական ու անգլիական գրականությունների դասական, գրող, դրամատուրգ, փիլիսոփա, հասարակագետ եւ մշակութաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլիաս Քանետիի (1905-1994), թերեւս, ամենահայտնի ստեղծագործությունն է՝ նրա «opus magnum»-ը, որի վրա հեղինակն աշխատել է շուրջ 35 տարի:

Այն մի կողմից անմիջականորեն առնչվում է զանգվածների սոցիալական վարքը դիտարկող հեղինակների (Գյուստավ Լը Բոն, Խոսե Օրտեգա-ի-Գասեթ) փիլիսոփայական հայացքի, մյուս կողմից՝ Զիգմունդ Ֆրոյդի՝ զանգվածների եւ անձի փոխկապերը դիտարկող հոգեվերլուծական փորձի հետ:

Իր մեջ միավորելով փիլիսոփային եւ գիտնականին (նա Վիեննայի համալսարանի փիլիսոփայության դոկտոր էր)՝ Քանետին այս գրքում, այդուհանդերձ, մնում է գրող եւ գեղագետ, որը հմտորեն օգտվում է պատմական, դիցաբանական, ազգագրական, հոգեբանական հարուստ նյութերից եւ ստեղծում գրական հուշարձան, որի հմայքը ոչ միայն բազմակողմանի գիտելիքներն են, լակոնիկ լեզուն, այլեւ հավատարմությունը հումանիզմի դասական արժեքներին:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.