Իլհամ Ալիևի՝ շուտափույթ վերընտրվելու ցանկությունը շատ տիպիկ վարքագիծ է ավտորիտար ռեժիմի ղեկավարի համար:
Արտահերթ ընտրություն անցկացնելու որոշումը կապ չունի ոչ Արցախյան հիմնախնդրի, ոչ էլ ներքին ընդդիմադիր ուժերի հետ, քանի որ այդպիսի կարող ուժ Ադրբեջանում պարզապես չկա: Իլհամ Ալիևը լուծում է այն նույն խնդիրը, ինչը Սերժ Սարգսյանը. նրանք երկուսն էլ փորձում են նույնությամբ վերարտադրել հին համակարգը նոր աշխարհում:
Մեր տարածաշրջանը, աշխարհը փոխվում են ֆանտաստիկ արագությամբ, բայց երկու նախագահն էլ ի զորու չեն արձագանքել այդ փոփոխություններին, չեն ընկալում նոր աշխարհը, դրա համար նրանց գործողությունները երբեմն պարզապես զավեշտի են հասնում: Մեկ անձի վրա կառուցված այդ համակարգերը չունեն իմունիտետ փոփոխությունների հանդեպ, դրանք ի վերջո փլուզվելու են, այլ հարց է, թե որ մոդելն է փոքր ինչ ավելի կենսունակ:
Մեր թարմ ուղեղով զրուցակիցը «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանն է: