Monday, 25 November 2024

C Center in the Press

Հակահեղափոխությունը բլեֆ է. Նիկոլ Փաշինյանն ընկել է «սև-սպիտակի» ծուղակը (1in.am)

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

«Սև-սպիտակի կոնցեպտին ես լուրջ չեմ վերաբերվում։ Դեռ պարզ չէ՝ Նիկոլ Փաշինյա՞նն է ամեն կերպ բարձրացնում Ռոբերտ Քոչարյանի կերպարը, թե ինքը։ Սև-սպիտակի լավագույն դրսևորումը հենց դա, որ ներքաշում է, կերպար է ստեղծում և ամբողջ քաղաքական դաշտը ոչնչացնում է։ Հիմա ընտրություններն են, որևէ մեկը հետաքրքրվո՞ւմ է սև-սպիտակից դուրս քաղաքական ուժերով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։

Հակահեղափոխության վտանգ, նրա խոսքով, չկա․«Մի օր Փաշինյանին պառլամենտում, փնովում են, մյուս օրը՝ օրհնում։ Նրանք գերի վերցված մարդիկ են, հայ ժողովուրդը այդ հիսուն հոգուն գերի է վերցրել, ինչ դնում են սեղանի վրա, ստորագրում են։ Եվ չգիտեմ՝ ով է ստեղծում հակահեղափոխական ալիքի տպավորություն, ավելի շատ իշխանությունը, որովհետև նրանց դա ձեռնտու է։ Լավ կլիներ, որ նման բան չանեին»,-հավելեց Մանվել Սարգսյանը։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.