Friday, 04 October 2024

C Center in the Press

«Հերիք է վարչապետը հայտարարի՝ այս մարդը մեզ խանգարում է, Սերժ Սարգսյանը կվերջանա»(1in.am)

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում ապաքաղաքական և անկուսակցական մեկը պետք է լինի, ով հեղինակություն պետք է ունենա թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում արտահայտությանը:

«Եթե մենք հռչակել ենք մեզ իրավական պետություն, օրենքն է որոշում՝ նախագահն ով կարող է լինել, գործառույթները հստակ նշված են, թե ինչ հատկանիշներ պետք է ունենա: Ինձ ավելի շատ հետաքրքրում է այդ մարդու պատկերացումն այս երկրի վերաբերյալ որն է, և ինչ ծրագիր ունի: Գեղեցիկ տիկինիկ են ուզում այստեղ դնել և պարզ ասում են՝ քիթը պետք է չխոթի քաղաքական պրոցեսների մեջ, այսինքն՝ կան մարդիկ, ովքեր քաղաքական գործիչներ են, նրանք են այս երկիրը կառավարում, այս մարդուն էլ պետք է ընդամենը ուղարկեն՝ այս կամ այն հարցը լուծի: Իրականում շատ տխուր վիճակ է»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Անդրադառնալով վարչապետի հնարավոր թեկնածուին՝ Մանվել Սարգսյանը նշեց, որ Սերժ Սարգսյանն իր մեռած աշխարհի հետ պետք է հեռանա, ինչը ողջամիտ քայլ կլիներ․ նա պետք է հասկանա, որ ինքն անցյալ աշխարհի մարդ է։ «Նա ցանկություն չունի, հույս ունի, որ նոր աշխարհ է ստեղծվել և կգա այդ նոր աշխարհի գլխին կնստի: Հերիք է՝ վարչապետի պաշտոնում նստած Կարեն Կարապետյանը հայտարարի, որ այս մարդը մեզ խանգարում է, Սերժ Սարգսյանը վերջանալու է»,- հավելեց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.