Բարի 65-ամյակ, մեծահարգ Րաֆֆի Ռիչարդի: Ընդունեցեք մեր ջերմ, խորազգաց շնորհավորանքները:
Յուրահատուկ հայ տեսակի Ձեր անբասիր կենսագրությունը ազգին ու ազգայինին հավատարմորեն ծառայելու փայլուն օրինակ է, ապրելու եւ արարելու անսխալ բանաձեւ՝ ուղղված սերունդներին:
Ձեզ, սիրելի պարոն Հովհաննիսյան, մաղթում ենք արեւշատություն, անձնական ու համազգային իղձերի իրականացում, հանրորեն օգտակար, պտղեղ գործունեություն, երիտասարդական ավյուն եւ երկար երջանիկ տարիներ:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն
20 նոյեմբերի 2024
Երեւան