26.11.2024

Свободная Платформа

Մենք ու մեր յուղը

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Բաքվից հոխորտանքներ են լսվում, թե Ղարաբաղի հարց գոյություն չունի, այն արդեն կարգավորվել է: Միջազգային հանրություն կոչվածն էլ լսում է ու մեղսավոր գլուխը տմբտմբացնում, երբեմն ճիչեր արձակում, թե ո՜չ, այդպես չէ: Արցախահայությունն իր իրավունքների պաշտպանության, Նախիջեւանի բախտին չարժանանալու համար պայքարի դուրս եկավ մեկ առաջարկ-պահանջով՝ վերամիավորվել Մայր Հայաստանին: Չհաջողվեց, չիրականացավ, Արցախը միջազգային բոլոր օրենքներով անցկացրեց հանրաքվե եւ հռչակեց իր անկախությունը:

Գրեթե երեք տասնամյակ հայկական երկրամասն ապրեց խաղաղության ու բարգվաճման բարօր շրջան, մինչդեռ այդ ընթացքում թշնամին ժանիքներն էր սրում, այս անգամ՝ իր կաթնամայր գորշ գայլերի ու մյուս տականքների հետ: Գաղտնի գործող տականքը միշտ հասնում է տմարդի նպատակին, այժմ կորսված է հայկական չքնաղ բնօրրանի մեծ մասը, մյուս մասը՝ ժամանակավոր հանձնված ռուսական բարեհաճությանը:

Թշնամուն հարց տալը կամ քաղաքակիրթ վերաբերմունք պահանջելը իրականությունից դուրս է, բայց այդ միջազգայինները կարո՞ղ են ասել, թե ինչն է կարգավորվել՝ Արցախը միացել է Մայր Հայաստանի՞ն, թե՞ ճանաչվել է որպես ինքնիշխան հանրապետություն ու անդամագրվել ՄԱԿ-ին: Իհարկե, ոչ մեկը, ոչ՝ մյուսը: Բաքուն խոսո՞ւմ է Արցախին ինքնավար հանրապետության կամ այլ կարգավիճակ տալու մասին, ինչը մեզ համար պարզ է՝ կլինի վերադարձ զրո կետին՝ հղի նախիջեւանացման բացահայտ ճակատագրով: Նույնիսկ դա՝ ոչ, չի ասում,  այնտեղ չտեսնված-չլսված հաղթանակի վայելքների մեջ են, ձեռի հետ էլ Հայաստանից պատառներ են պոկոտում, այդ էր մնացել՝ ձեւականություններ անեին:

Դառնալով արեւմտյան կեղծավոր ճիչերին՝ պարզ է, որ եթե անգամ Արցախի համար մտածել են անկախության տարբերակը՝ դա լինելու է ի գին Ռուսաստանին այս տարածաշրջանից վռնդելու եւ հայ-ռուսական հարաբերությունները սուր դանակով կտրելու: Դա ունի միանգամայն որոշակի հեռանկար՝ հայաթափված Հայկական Լեռնաշխարհ՝ մինչեւ վերջին գյուղը:

Ինչն ինձ խորապես զարմացնում է՝ Հայաստան-Հայաստանի ներկա իշխանություն հասկացությունում Ռուսաստանի չարդարացված զգայուն վերաբերմունքն է, այլ կերպ ասած՝ գծիկի դերը հաշվի չառնելը: Երկի՞րն է կարեւոր, թե նրա լծակներին տիրացածների անմտած կամ հենց դավադիր արարքները: Միայն թե չասեն՝ ժողովրդի մանդատ ու այլ մանրուքներ…

Թերեւս կա մի վարագուրված խնդիր, որի լուծումն էլ բախտորոշ է լինելու թե աշխարհի, թե մեզ համար, բացառված չէ՝ դեպի դրականը: Մինչ այդ պետք է շարունակենք մեր յուղում տապակվել ու աղոթել, որ վատթարը չպատահի: Եթե գործող անձ չես, սա է՝ սկզբում մեկնաբանիր, հետո անցիր աղոթքին:

 

Հրաչուհի Փալանդուզյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.