07.12.2024

Свободная Платформа

Իշխանությունն ուզում է իր պատկերով եւ նմանությամբ կերտել նոր սերնդին

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Ամեն անգամ Ղարաբաղ այցելելիս՝ միշտ վստահ եմ եղել, որ այս լեռները, հողը, բնությունը, այս երկինքն ու երկիրը միշտ հայկական են մնալու։

2010 թվականի հոկտեմբերին, Լրագրողների համահայկական համաժողովի ընթացքում, մեզ առաջնագիծ տարան։ Չդադարող հրետակոծությունների եւ անհաստատ խաղաղության ժամանակներ էին, եւ առաջնագիծը մեզ համար արգելված վայր էր, ուր քիչ հեռվում թշնամու դիտակետներն էին։

Թշնամին նույն  թշնամին էր, արյունն՝ աչքերում, բայց ահը՝ սրտում։ Թշնամին հիմա էլ նույնն է՝ արյունն աչքերում, բայց ահն այժմ պատել է Հայաստանի իշխանություններին։

Առաջնագիծը պահող այս զինվորները հիմա 35-40 տարեկան են։ Նրանց տարեկիցները հիմա Հայաստանում իշխանություն են եւ իրար հետեւից հանձնում են Արցախը եւ հայկական մյուս տարածքները։ Որքա՜ն տարբեր կարող են լինել սերնդակիցները։ Որքա՜ն չարաղետ ճակատագրական կարող են լինել այդ տարբերությունները։

Անգամ անհպում պատերազմների եւ տեխնոլոգիական ու թվային հեղափոխությունների դարաշրջանում մեծ նպատակներ ունեցող ազգերը սերունդներին դաստիարակում են իրենց պատմության այն հերոսների օրինակներով, ովքեր կարողացել են մեծացնել հայրենիքի սահմանները եւ թիզ առ թիզ վերադաձնել պատմական հայրենիքի տարածքները։

Հայաստանում ներկա սերնդին փորձում են ներշնչել, թե հայրենասիրությունը սխալմունք է. իշխանությունը սեփական օրինակով փորձում է նոր սերնդին դաստիարակել որպես խաղաղություն մուրացող։ Իշխանությունն ուզում է իր պատկերով եւ նմանությամբ կերտել նոր սերնդին։

Սա ազգային արժեքների խեղաթյուրում չէ պարզապես, սա սերունդներին հիշողությունից զրկելու, ապագա սերունդներին հայրենիք չփոխանցելու խելացնոր մղձավանջ է։

Արցախը եղել եւ մնալո՛ւ է մեր հայրենիքի անբաժան մասը, եւ արյունն աչքերում մեր թշնամին դա լավ է գիտի:

 

Նարինե Մկրտչյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.