26.11.2024

Свободная Платформа

Երբ բացակայում է վտանգի ընկալման զգացումը

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Մինչեւ 60-ական թվականները խորհրդային Հայաստանում Ցեղասպանության սինդրոմ ու պահանջատիրության գաղափարախոսություն՝ որպես ազգային գաղափար, ձեւակերպված չի եղել։ Դա Սփյուռքի, այսպես ասած, մենաշնորհն էր՝ հիմնականում Դաշնակցության շնորհիվ։

Երբ 1952-ին Թուրքիան մտավ ՆԱՏՕ, իսկ հետո այնտեղ տեղադրվեցին միջուկային հրթիռներ, Խորհրդային Միությանը պետք էր, որ Թուրքիայի սահմանին գտնվող հայերի շրջանում հակաթուրքական տրամադրությունները խորանան (քաղաքականություն է, սը՛ր)։

Ըստ էության, պետպատվերով Ցեղասպանությանը նվիրված ուսումնասիրություններ, գրականություն էր ֆինանսավորվում, դասագրքերում այդ թեմային տեղ էր հատկացվում։ Պատահական չէր, որ խորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարար Ջոն Կիրակոսյանը գրեց Ցեղասպանությանը նվիրված իր մոնումենտալ աշխատությունը, Գրողների միության քարտուղար Պարույր Սեւակը՝ «Անլռելի զանգակատուն» մնայուն ստեղծագործությունը, Կոնսերվատորիան անվանակոչվում է Կոմիտասի անունով, կառուցվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը եւ այլն։ Դա պետական քաղաքականություն էր, որի վրա հայերի նոր սերունդ դաստիարակվեց։

Լավ է դա, թե ոչ՝ քննարկման թեմա է, բայց փաստ է, որ դրա շնորհիվ մենք հաղթեցինք Արցախի առաջին պատերազմում։ Արցախի հարցում մենք միաբանված էինք ու գիտակցված կրում էինք բազմաթիվ դժվարություններ, գնում զոհողությունների։ Ինչպես բոլորը միասին Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ էին բարձրանում, այդպես էլ միասին պայքարում էին Արցախի համար ու ոչ ոքի մտքում հարցեր չէին առաջանում։ Դա այդ սերնդի դաստիարակության արդյունքն էր։

Հրեաների համար նույնպես Հոլոքոստը մինչեւ հիմա անկյունաքարային նշանակություն ունի, սակայն դրա հետ մեկտեղ արդյունավետ պետականաշինության աշխատանքներ էին ընթանում։ Այսօր էլ Հոլոքոստը հրեաների բոլոր մեծագործությունների ուղենիշն է:

Bolton & Co-ն մեզ կոչ են անում հրաժարվել կաղապարներից։ Ամերիկան ունի իր շահերը՝ դա բնական է, Թուրանի գաղափարի միջոցով առճակատում ստեղծել Ռուսաստանի ու Իրանի միջեւ, խաթարել Չինաստանի հնարավոր առեւտրական ուղիները։ Մենք խանգարում ենք դրան, ինչի համար պետք է քանդել մեր «կաղապարները»: Ու քանդում են Նիկոլի եւ նիկոլականների միջոցով։ Եթե ուշադիր հետեւենք, կտեսնենք, որ նրանք քայլ առ քայլ, խոսք առ խոսք առաջ են գնում։ Այն, ինչը երկու-երեք տարի առաջ մեզ համար սրբապղծություն կընկալվեր, այսօր լիքը մարդ կուլ է տալիս։ Նրանք ներդրված են ու պարարտ ծիլեր են տվել։

Սա ծրագիր է, սակայն մեծ հարց է, որ այդ ծրագիրը մեզ ինչ-որ պայմանների դեպքում խաղաղություն կբերի։ Իսկ այ, ազգը տոտալ ոչնչացման հանգեցնել կարող է։ Մեզանում այս վտանգի ընկալման զգացումը, ցավոք, բացակայում է։

 

Դանիել Փանունց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.