26.11.2024

Свободная Платформа

Որտե՞ղ փնտրենք մեր ուժը

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Մի քանի տարի առաջ հոգուս մեջ տարօրինակություններ սկիզբ առան: Պատահականորեն հնդկական սերիալից («Ի՞նչ անվանել այս սերը-1») մի դրվագ դիտեցի ու դարձա հնդկասեր: Անբացատրելի էր այն զգացողությունը, որ այդ հեռավոր երկրում ահռելի ու հզոր պետություն կառուցած հինդուսները հայերիս ամենահոգեհարազատ էակներն են:

Տղամարդ հերոսները մաքրամաքուր արիական կերպարներ են, կանանց դեմքերից էլ նկարչությունը ջնջելիս ու սարիների փաթեթավորումն անտեսելիս` նկատում ես կողքիդ ապրող հայուհիներին: Հետաքրքրասիրությունը ձեռքս բռնեց, ինձ առաջնորդեց Հնդկաստան` սկսեցի նյութեր փնտրել, համադրել, մտորել: Այն փաստը, որ ճարտարապետական գանձ ու սիրո տաճար Թաջ Մահալը կառուցված է հայուհի Հեղինե-Արջումանդ-Մումթազի պատվին, կարծես թե, ընդունված փաստ է: Հայուհու ամուսինը` Շահ Ջահանը, իր սիրելի կնոջ հիշատակն անմահացնելու համար նշանավոր վարպետների հետ շինարարություն է հրավիրել նաեւ հայ ճարտարապետ Գրիգորին ու բազմաթիվ կառուցողների:

Այդ նրանց շնորհիվ են հայկական զարդանախշերն ու խաչերը հայտնվել Թաջ Մահալի հրաշագեղ պատերին: Ասում են` Արջումանդը հնդկուհիներին հմտացրել է Մարաշի ասեղնագործությունում, ինչի արտացոլանքը եւս տաճարն է` այն ասես ասեղնագործական պճնանք լինի: Որոշ հետազոտողներ կարծում են, որ գմբեթը եւս, որը ճարտարապետական ու մաթեմատիկական գլուխգործոց է` հայերի ձեռքի գործն է. ոճը հարեւնման է հայկական եկեղեցիների գմբեթներին: Ի՞նչ եմ ուզում ասել. շատ բան չէ, միայն այն, որ Շահ Ջահանը` մեծ մոնղոլների կայսրության այդ հզորագույն տիրակալը, նույնպես հայազուն է` կայսրուհի Մարիամ-Ջոդհայի հարազատ թոռը:

Այո, կրկին խոսելու եմ հնդկական սերիալի մասին, որը ժանրի բացառիկություններից է` թե սցենարի, թե բեմադրական աշխատանքի առումով: Ես ՋՈԴՀԱ ԵՎ ԱՔԲԱՐ սերիալն սկսեցի նայել Հնդկաստանի պատմությունը հասկանալու համար եւ հայտնաբերեցի մի եզակի հայուհու կերպար` խելքի, արդարամտության, կանացի առաքինությունների մի իսկական խտացում: Ֆիլմում որեւէ ակնարկ չնկատեցի, թե նա Արեւմտյան Հայաստանից գաղթած հայ իշխանի դուստր է, բայց Աքբարը տարբեր առիթներով նրան անվանում է Մարիամ ուզ ազանի (աշխարհի տիրուհի):

Համացանցում որոշ փաստեր գտա, դրանք հաստատեցին կայսրուհու հայկական ծագումը: Շահնշահ Ջալալեդին Աքբար կայսրը իր իմաստուն կնոջ խորհրդով եւ մասնակցությամբ երկրում վերացրել է ստրկությունը, ինչպես նաեւ այրիներին ամուսինների հետ այրելու սարսափելի սովորույթը, համերաշխություն է հաստատել իսլամի եւ մյուս կրոնների միջեւ, մեղմել է հարկերը, արտոնություններ է տվել հայերին եւ հենց նրա առաջարկով են Նոր Ջուղան լքած հայ ազնվականները բնակություն հաստատել մայրաքաղաք Ագրայում:

Երկու հզոր հայ կայսրուհիներ` Ջոդհան եւ Մումթազը, մինչեւ այսօր հնդիկ ազգի սրտում սիրո մեծ կայան ունեն: Բացի Գորգեն խանից (Գրիգոր Հարությունյան), ով իր ռազմական տաղանդի շնորհիվ դարձել է Հնդկաստանի զորքերի գլխավոր հրամանատարը եւ մեծ բեկումներ է մտցրել այդ երկրի բանակում, օրինակ` ներմուծելով հրետանին, այս երկու իմաստուն հայուհիները հիմք են ստեղծել, որպեսզի մեր ազգի հանդեպ այդ հեռավոր երկրում իշխեն անկեղծ հարգանքն ու վստահությունը: Բայց արդյո՞ք հեռավոր եւ արդյո՞ք ԱՅԴ:

Չեմ խորշում ասածս կրկնելուց. աշխարհում շատ ժողովուրդներ կան, որոնց համար իրենց ապրած երկիրն իրենց հարազատ մայրն է, սակայն նրանք չգիտեն, որ ունեն նաեւ հարազատ տատիկ, եւ այդ տատիկը Հայաստանն է: Հնդիկները չեն ուրանում պատմական այն փաստը, որ իրենց նախնիների երկիրը Հայաստանն է, սակայն չգիտեմ` այսօր մեր հայագիտական շրջանակներում կա՞ն հետազոտողներ, ովքեր ստանձնել են հայ-հնդկական հարազատությունը բացահայտելու գործը: Չէ՞ որ հիմա դա բարդ չէ` ԴՆԹ-ի պատասխանը ամեն հարցականի պատասխան է, իսկ լեզվական ընդհանրություններն ուղղակի ակնհայտ են:

Հոռետեսները եւս մեկ անգամ կտան իրենց քամահրական հարցը` հետո՞ ինչ, որ աշխարհում հայազն ազգեր կան, դրանից մեզ ի՞նչ օգուտ: Հետո այն, որ մեր մեջ ներարկվող խուճապը, թե թույլ ենք, անօգնական, անհեռանկար` հօդս կցնդի, եւ մենք ձեռք կբերենք աստվածատուր, բնական, հզոր դաշնակիցներ: Ես տնտեսական հայկական հրաշքին չեմ հավատում: Քաղաքականությունն անարդար է, հետեւաբար հայամետ չէ: Մեր մշակույթը մեզնից կողոպտում են, մենք էլ այն անգիտորեն խեղաթյուրում ենք…

Մեր ուժը մեր արմատների մեջ է:

Թող թշնամիներն ու նախանձորդները ժխտեն, թող թերահավատները նվնվան, թող վախկոտները թաքնվեն, միեւնույն է` Հայը մի հզոր ծառ է, որի արմատները հողի մեջ շռայլորեն տարածվում են: Մոլորակի տարբեր հեռաստաններում այդ արմատները ծլարձակել են եւ նույնպիսի հզոր ծառերի կյանք տվել: Կրկին ու կրկին ասում եմ` մեր կյանքում պակասում է ՆԱ` իմաստուն, համբերատար, աշխարհաշեն ՀԱՅ ԱՅԳԵՊԱՆԸ:

Հ.Գ. Ասածս ամենեւին չի նշանակում, թե մի ոտնատեղ Հայաստանի դռները պետք է լայնորեն բացենք աշխարհի առջեւ: Հենց նույն աշխարհին է պետք մեր այս տեսակի անաղարտ կեցությունը:

 

Հրաչուհի Փալանդուզյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.