26.11.2024

Центр в Прессе

Հանգիստ լուծվում է երկրորդ փուլը. Ցնցումը օլիգարխիայի ներսում է, իրար են կրակում (Lragir.am)

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը

Պարոն ՍարգսյանՀՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ հայտարարեցին, որ կողմ են դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է կատարվում, ԱԺ ՀՀԿ խմբակցությունը կազմալուծվո՞ւմ է։

Ինձ համար զարմանալի կլիներ հակառակը։ Այստեղ որևէ զարմանալի բան չկա։ Ի վերջո, այդ մարդիկ ինչ-որ մի պահի պիտի հասկանային, որ իրենց սուտ դոշ ծեծելը ոչինչ չի նշանակում, և հիմա ամեն մեկն իր կարծիքն արտահայտում է։ Նախկինում նման մարդկանց համար Հայաստանում ավելի լավ ժամանակներ կային, կար առնետավազք, մեկ օրում հանկարծակի մեկ ֆրակցիայից մյուսն էին վազում։ Հիմա ի՞նչ պետք է անեն այդ մարդիկ, անում են այն, ինչ մենք տեսնում ենք։ Տեսնում են, որ միասնական ստրատեգիա չկա, և ամեն մեկն իր համար փորձում է ձևեր գտնել իր հարցերը լուծելու համար։ Եվ տեսնում ենք, որ իրար են կրակում, դա էլ չէ՞ հարցեր լուծելու ձև։

Քրեաօլիգարխայի գործիքներն այլևս չեն աշխատում։ Քրեաօլիգարխիան խնդիրները լուծելու ձևեր ուներ, բայց այսօր դրանք չեն աշխատում, և ամեն մեկը իր հարցերը իր ձևով է լուծում։ Օլիգարխիան փողի իշխանություն է, դրանց ուժը փողն է, հիմա փողն այլևս չի աշխատում և այլևս ոչ ոք ոչինչ չի կարողանում կարգավորել. համատարած անտերության զգացում է իրենց մոտ։ Նրանք խորքային համոզմունք ունեին, որ իրենց ուժը փողն է, զենքն է, թիկունք ունենալն է։ Այսպես շարունակվել է տասնամյակներ, և հիմա նրանք հոգեբանական բանկրոտի մեջ են։ Հիմա օլիգարխիկ համակարգն է հեռանում, իսկ թե տեղը ինչ կունենանք, դեռ պարզ չէ։

ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրեց, ՀՅԴ-ն ըստ ամենայնի նույնպես կստորագրի։ Ինչո՞ւ էր հանրության մեջ մի խումբ պնդում, որ նախ պետք է հանրաքվե անցկացնել։ Անգամ տեսակետներ էին հնչում, թե ուշացած են այդ ընտրությունները։

Մարդիկ մեթոդներ էին ման գալիս, թե ինչպես կարելի է հասնել արտահերթ ընտրությունների։ Ուշացածը ո՞րն է, ծրագիր էր, իրականացնում են։ Թավշյա հեղափոխությունն ունի իր տրամաբանությունը, իր հարցադրումներն ուներ, կոնկրետ խնդիրների շարանն ուներ, որը նշանակում է ժամանակավոր վարչապետ, արտահերթ ընտրություններ: Այն, ինչ հայտարարված էր, արվում է, պարզապես մարդկանց մեջ թերահավատություն ու վախ, դիմացինի հրեշացում կա՝ երբեմն արհեստական, երբեմն բնական, մարդկանց թվում է, որ հնարավոր է նախկին համակարգը վերադառնա, այդ միֆոլոգիան բնորոշ է ցանկացած հեղափոխությանը։ Իրականում ոչ մի բան չկա, առաջին փուլը ժողովուրդը ներքևից փողոցում արդեն արել է, գլխատել է, նշանակել է վարչապետ, իսկ արդեն պետական լծակներով հանգիստ լուծվում է երկրորդ փուլը։

Անցնցում հնարավո՞ր է իրականացնել երկրորդ փուլը։

Ցնցումը մենք հիմա տեսնում ենք օլիգարխիայի ներսում, մարդիկ ուրիշ աշխարհում են ապրում, համատարած ոչ ադեկվատ վիճակ է։

Վտանգ կա՞, որ ապագա խորհրդարանում մեկ քաղաքական ուժ կլինի դոմինանտ։

Այդ վտանգները հանրությունը հետո կտեսնի, սա ոչ մեկին այս պահին չի հետաքրքրում։ Դեմոնտաժի այս տարբերակը գուցե լավագույնը չէր, բայց հիմա այս ձևով է արվում, ինչը խնդիր է առաջացնում ապագայի համար։ Ես այլ տարբերակ էի առաջարկում՝ կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն, սեփականության մասին օրենքի փոփոխություն և այլն։ Այս տարբերակը տեղի չունեցավ, ուժային վերացնելու ճանապարհով գնալը հեշտ ճանապարհ է, բայց սա լուրջ խնդիրներ է առաջացնում և անորոշ պառլամենտ ձևավորում։

 

https://www.lragir.am/2018/10/09/385601/

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.