25.11.2024

Центр в Прессе

Եթե ասում են՝ պատերազմ է սկսվելու, պիտի հիմնավորեն՝ միջազգային ինչ իրավիճակ է փոխվել կամ գոնե ինչ երազ են տեսել (Factor.am)

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների Փարիզյան հանդիպմանը՝ ասաց, որ այսօր Ադրբեջանի համար շատ էական է թե՛ բանակցային պրոցեսը, թե՛ քաղաքականությունը վերադարձնել գոնե սերժսարգսյանական ժամանակներին:

«Իրենց խնդիրը դա է։ Ամեն կերպ նրանք պիտի ստիպեն, որ Հայաստանի նոր իշխանությունները մոռանան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Տեսնում եք՝ ոնց հաջողացրին»,- ասաց քաղաքագետը՝ շարունակելով, որ Ադրբեջանը նաև փորձում է երկկողմանի բանակցային պրոցեսը վերականգնել:

«Ուրիշ ոչ մի բան իրենց չի հետաքրրքում: Կարող են 18 ժամ էլ խոսեն, էնքան որ ասեն՝ տեսնում եք, ամեն ինչ նույնն է մնացել: Որովհետև իրենց համար հայտարարությունը, որ Հայաստանը չի խոսելու Արցախի փոխարեն, Արցախը պիտի խոսի, անընդունելի ու խիստ վտանգավոր է: Ադրբեջանը լրջագույն պրոբլեմներ ունի։ Նա վախենում է կորցնել ֆորմատը։ Չի կարողանում պատերազմել ու վախենում է սադրանքի գնալ»,- նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով որոշ քաղաքական գործիչների կանխատեսումներին, թե առաջիկայում պատերազմ է սկսվելու, Սարգսյանն ասաց, որ եթե Ադրբեջանը կարողանար, ամռանը՝ հեղափոխությունից հետո կպատերազմեր: «Մարդիկ, որոնք ասում են, պետք է արգումենտներ բերեն, թե ինչ պիտի փոխվի միջազգային հարաբերություններում, որ Ադրբեջանը պատերազմի հնարավորություն ստանա։ Լուրջ տեսակետներ չեմ լսել պատերազմի վերսկսման հիմքերի մասին»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ եթե ասում են՝ պատերազմ է լինելու, պիտի հիմնավորեն՝ միջազգային ինչ իրավիճակ է փոխվել կամ գոնե ինչ երազ են տեսել:

Հարցին՝ արդյո՞ք հայկական կողմն ամեն ինչ անում է, որ մենք քայլ առաջ լինենք Սերժ Սարգսյանի ժամանակներից, հայտարարվել է, որ Արցախի անունից պիտի բանակցի Արցախը, իսկ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների կատարման հարցում հայկական կողմը չի պնդում, քաղաքագետն ասաց. «Ինձ համար պարզ է՝ ինչու չի պնդում: Այսինքն՝ նրանք ընդունել են Ադրբեջանի պահանջը։ Բայց ինձ ավելի շատ հետաքրքիր է, թե դրա դիմաց ինչ են ստացել։ Չեն խոսում։ Կարող էին ասել՝ մենք կլռենք, մենք որոշել ենք, որ առանց այդ մեխանիզմների էլ չենք կրակելու, վիճակը խաղաղ է լինելու և տեսեք՝ լավ է: Նման բան չեն ասում»:

Թե ինչո՞ւ է գաղտնի պահվում պայմանավորվածությունը, քաղաքագետը չգիտի։ «Ոչ մի բան, երևի, դրա դիմաց չեն ստացել»,- եզրակացրեց նա:

Ըստ Մանվել Սարգսյանի՝ Հայաստանը ԼՂ կարգավորման խնդիրը չպետք է քննարկի, հատկապես՝ Արցախի մասնակցության մասին հայտարարությունից հետո։ «Կան թեմաներ, որոնք Հայաստանը չպետք է քննարկի: Բացարձակ Հայաստանի գործը չէ Մադրիդյան սկզբունքների հետ կապված քննարկումներ անել, որովհետև բոլոր այդ սկզբունքները վերաբերում են Ադրբեջանին և Արցախին»: 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան

https://factor.am/116595.html

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.