Քաղաքացիներ եւ հայրենակիցներ,
Մեր ազգի համար բախտորոշ այս խաչմերուկում բոլոր հայերը եւ համայն աշխարհի ազատատենչ մարդիկ պետք է միասնական լինեն մեր պապենական բնօրրանի պաշտպանության հարցում:
Կուսակցական գույներն ու հատվածական քարոզչությունը պետք է ճանապարհ տան օրենքի իրական գերակայության, ժողովրդավարության եւ ազգային շահի վրա հիմնված մեր քաղաքացիական ու հավաքական իրավունքների միասնական պաշտպանության հրամայականին:
Մենք կանգնած ենք մեր քաջարի զինվորների կողքին ամեն առումով, եւ ընկած հերոսների ընտանիքների վիշտը զգում ենք՝ ինչպես սեփականը:
Մեզնից ամեն մեկը յուրովի մարտադաշտում է՝ հանուն մեր ազատության, արժանապատվության եւ ամբողջականության:
Եկել է ժամանակը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվի Հայաստանի եւ աշխարհի կողմից:
Եվ չի կարող լինել արդարություն դրսից, քանի դեռ այն հաստատված չէ տանը:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
6 ապրիլի 2016