Քաղաքագետ. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միասնական են

Ինչպես Ռուսաստանը, այդպես էլ ԱՄՆ-ն բացասաբար են վերաբերվել ԵԽԽՎ ում քննարկվող՝ Լեռնային Ղարաբաղի հարցով փաստաթղթին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Ռոբերթ Ուոլթերի զեկույցին, որն ընդունվել է ԵԽԽՎ քաղաքական հարցերով ու ժողովրդավարության հարցերով հանձնաժողովում:

ԵԱՀԿ Մինսկի խմբում, շեշտեց նա, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միասնական են ու չեն ողջունում մյուս նախաձեռնությունները: «Անհրաժեշտ է փորձել հասկանալ այդ զեկույցի առաջացման իրական պատճառները: Դա բրիտանական դիվանագետ է, որը ներկայացնում է մի փաստաթուղթ, որը փաստորեն Բաքվում է գրվել . այս փաստաթուղթը պարունակում է բոլոր ադրբեջանական թեզիսները»,- շեշտեց Մանվել Սարգսյանը: Իհարկե, շարունակեց քաղաքագետը, դա պատահականություն չէ, դա որոշակի գործընթաց սկսելու միջոց է: «Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես է ԵԱՀԿ Մինսկի խմբի ու ԵԽԽՎ-ի միջեւ դիմակայություն ստեղծվել: Ես կարծում եմ, որ դա մտածված քայլ է, որի հիմնական նպատակն է ղարաբաղյան հակամարտությունը միջազգային քաղաքականության մեջ ներառելը»,- ամփոփեց Մանվել Սարգսյանը:

Հիշեցնենք, որ սույն տարվա նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հարցերով ու ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստի ընթացքում հաստատվել է «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» վիճելի անվանումով զեկույցի նախագիծը, որը նախապատրաստել էր ԵԽԽՎ քաղաքական հարցերի ու ժողովրդավարության հանձնաժողովի՝ Մեծ Բրիտանիայի կողմից անդամ Ռոբորթ Ուոլթերը:

2014թ. հոկտեմբերի 1-ին ԵԽԽՎ քաղաքական հարցերով ու ժողովրդավարության հանձնաժողովն իր ադրբեջանամետ դիրքորոշումով հայտնի պատգամավոր Ռոբերթ Ուոլթերին հանձնարարել է Լեռնային Ղարաբաղի հարցերով զեկույց պատրաստել, սակայն դրա անվանումն արդեն իսկ մեծ սկանդալի թեմա ու կոշտ քննադատության առարկա է դարձել:

News.am